Եվրոպական միության նախաձեռնություն
Պատկերասրահ » Տեսադարան
Հասկանալով Թուրքիան
08.06.2016
Հրանտ Դինք. 10 տարի անց

«Ակօս» թերթի հոդվածագիր, գրականագետ Սևան Դեղիրմենջյանը ՍիվիլՆեթին պատմում է Դինքի ֆենոմենի ու տարիներ շարունակ ձգվող դատավարության մասին։

Թուրքիան այս շաբաթ․ ի՞նչ են խոսել Էրդողանն ու Պետրոս Շիրինօղլուն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ին ընդունել է Սուրբ փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ու Հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուին։ Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ի նոր ղեկավարությանը չկրկնել անցյալի սխալները։

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում խոսեց Հայոց Ցեղասպանության մասին

Թուրքիայի մեջլիսում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Կարո Փայլանի արտաբերած «ցեղասպանություն» բառը մեծ իրարանցում է առաջացրել: Կառավարող «Արդարություն ու զարգացում» կուսակցության պատգամավորները պահանջել են Կարոյից հետ վերցնել խոսքն ու ներողություն խնդրել:

Քրիստոնյա թուրքեր․ ովքե՞ր են նրանք
Ստամբուլի Իսթիքլալ պողոտայով զբոսնելիս ՍիվիլՆեթի նկարահանող խումբը հանդիպել է քրիստոնյա թուրքերի մի խմբի: Նրանք անցորդներին Ավետարան էին բաժանում։ 
Թուրքիա. արյունոտ սկիզբ 2017-ի

Ստամբուլի Reina գիշերային ակումբի վրա հարձակված ահաբեկիչը մի քանի վայրկյանում սպանել է 39 հոգու: Թուրքիայի խորհրդարանի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում շնորհավորել է Սուրբ ծնունդը. «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, ձեզի, մեզի մեծ աւետիս»:

Թուրքիան 2016-ին. ռազմական հեղաշրջման փորձ ու ահաբեկչությունների շարան

Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը ՍիվիլՆեթին պատմում է 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների մասին: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` նա կարծում է, որ Հայաստանը պետք է փորձի նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել:

Թուրքիան այս շաբաթ․ ճաղերի հետևում նորանոր մարդիկ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում կենդանի այրել է երկու թուրք զինվորի։ Թուրքիայում դարձյալ լրագրողներ են ձերբակալվել, ընդ որում՝ ոստիկաններից մեկը DIHaber գործակալության լրագրողին անվանել է «հայի ծնունդ»։ Դիարբեքիրում կվերականգնվեն հայկական բողոքական ու կաթոլիկ եկեղեցիները:

Ռուսաստանի դեսպանի սպանության հնարավոր վարկածները
Թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը խոսում է դեկտեմբերի 19-ին Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության և դրա հնարավոր շարժառիթների մասին:
Թուրքիայում դարձյալ ահաբեկչություն է. շաբաթվա ամփոփում

Դեկտեմբերի 10-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել է 44 մարդ, որից 38-ը` ոստիկան: Պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը: Դրանից հետո Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ավելի քան 200 անդամ:

Ազգային համաձայնության սպանություն․ Քեմալ Գյոքթաշ

Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի լրագրող, Հրանտ Դինքի սպանության ու դատավարության մասին գրքի հեղինակ Քեմալ Գյոքթաշը Հայաստանում էր։ Նրա հետ ՍիվիլՆեթը զրուցել է «Ջումհուրիյեթ»-ի աշխատակիցների ձերբակալության, ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի քաղաքական ու տնտեսական դրության, հայ-թուրքական հարաբերությունների ու Հրանտ Դինքի դատավարության մասին:

Թուրքիան այս շաբաթ․ տնտեսությունից մինչև Մոնթեի փնտրտուք

Թուրքական լրատվամիջոցներում մեծ աղմուկ առաջացրեց լուրը, թե Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշարձան կա Թուրքիայում: Միավորված աշխարհի քոլեջների ցանցում ընդգկրված Դիլիջանի միջազգային դպրոցը ուսանողներ է ակնկալում Թուրքիայից և նրանց կրթաթոշակ տրամադրում:

Պոլսո պատրիարքի թափուր գահն ու փոխանորդ Արամ Աթեշյանը

2008 թ․ ի վեր Պոլսո պատրիարքի աթոռը թափուր է, պատրիարքի փոխանորդն է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Ինչու՞ ընտրություններ տեղի չեն ունենում։ Հետաքննելով այս հարցը՝ ՍիվիլՆեթի նկարահանող խումբը Ստամբուլում հանդիպել է Արամ Աթեշյանի, նրան ընդդիմացողների, իրավաբանների, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչների հետ և վեր հանել մի շարք կարևոր խնդիրներ։

Հայերին օգնության ձեռք մեկնած մահմեդականներից մինչև Թուրքիայի տնտեսական դրությունը

Թուրքիայում լույս է տեսել Բուրչին Գերչեքի «Ընդդեմ հոսանքի» գիրքը»: Հեղինակը մեկտեղել է այն մահմեդականների պատմությունները (քուրդ, թուրք և այլն), որոնք Հայոց ցեղասպանության տարիներին օգնության ձեռք են մեկնել հայերին կամ ընդդիմացել պետական որոշմանը: Տնտեսագետները դժվարին տարիներ են կանխատեսում Թուրքիայի համար:

Թուրքիան՝ առանց ընդդիմության․ Բագրատ Էստուկյան

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը ՍիվիլՆեթին պատմում է Թուրքիայի մեջլիսի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) պատգամավորների ձերբակալության մասին։ Ըստ նրա՝ ԺԴԿ-ն Թուրքիայի միակ իրական ընդդիմությունն էր։

Հարված քրդերի՞ն, թե՞ ժողովրդավարությանը․ Թուրքիան այս շաբաթ

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) ղեկավարության ձերբակալությունը մեծ աղմուկ է առաջացրել թե՛ Թուրքիայում, թե՛ նրա սահմաններից դուրս։ ԺԴԿ-ն, որի շարքերում է նաև հայ պատգամավոր Կարո Փայլանը, հայերի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմամբ տարբերվում է Թուրքիայի մյուս կուսակցություններից։

Ես ճիշտ հայ եմ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան

Պոլսո պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ՍիվիլՆեթի հետ խոսում է պատրիարքի ընտրությունների անցկացման, Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրած նամակի, իր դեմ հնչած մեղադրանքների և առհասարակ իր գործունեության մասին։

Հրաչ Չիլինկիրյան․ Թուրքահայ համայնքը կղզիանա՞, թե՞ պայքարի

Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ամբիոնի դասախոս Հրաչ Չիլինկիրյանը ՍիվիլՆեթին պատմում է Թուրքիայի հայ համայնքի ներկա վիճակի, գաղափարական հոսանքերի, իսլամացված հայերի ու հարակից թեմաների մասին։

Թուրքիան այս շաբաթ․ Հայ-թուրքական լեզվակռիվ ՆԱՏՕ-ի համաժողովին


ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 62-րդ նստաշրջանին Հայաստանի պատվիրակները մի շարք հարցեր են ուղղել Թուրքիայի կառավարության անդամներին:

Իմ պայքարը միայն հայության համար չէ․ Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ներկայացնում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գործունեությունը և խոսում կուսակցության՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման պատճառների մասին։ Կարո Փայլանը նաև պատմում է, թե ինչու է դատական հայց ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։

Պուտին-Էրդողան հանդիպումից մինչև Աքչամի նոր գիրքը. Թուրքիան այս շաբաթ

Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները Թուրքիայում են: Լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրք պատմաբան Թաներ Աչքամի նոր գիրքը:

Օրացույց
Դեկտեմբեր
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր