Եվրոպական միության նախաձեռնություն
Պատկերասրահ » Տեսադարան
Հասկանալով Թուրքիան
08.06.2016
Հայ-թուրքական արձանագրություններ. մտորումներ յոթ տարի անց

ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը պատմում է հայ-թուրքական արձանագրությունների մասին, որոնք ստորագրվեցին 2009թ․ հոկտեմբերի 10-ին:

Էրդողանը հրաժարվո՞ւմ է Լոզանից․ Թուրքիան այս շաբաթ

Հոկտեմբերի 1-ին Պոլսի Սկյուտարի Ս. Խաչ գերեզմանատանը բացվել է Օսմանյան կայսրության պալատական ճարտարապետներ Պալյան գերդաստանի դամբարանը: Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի պատմության դասախոս Սավաշ Էղիլմեզին զայրացրել է Անի այցելության ժամանակ GSM օպերատորի ուղարկած հաղորդագրությունը` «Բարի գալուստ Հայաստան»: Լոզանի պայմանագրի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը մեծ իրարանցում են առաջացրել երկրում: 

Հալեպահայերն ու Հայաստանը՝ թուրք լրագրողի աչքով

Թուրք լրագրող Սերդար Քորուջուն Հայաստանում է և ուսումնասիրություն է կատարում սիրիական ճգնաժամից հետո Հայաստանում ապաստանած հալեպահայերի մասին։ Նա նաև պատմում է Հայաստանում ունեցած իր զգացողությունների մասին։

Ահաբեկիչներից մինչև հեղաշրջման կազմակերպիչներ. հայերը թուրքական մամուլում

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի կարծիքով՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը նպատակ ուներ մասնատել Թուրքիան և ստեղծել երկու պետություն՝ Հայաստան և Քուրդիստան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես հիշել է հայերին: Հայտնի են Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխության հաղթողները: 

Պատմությանն անհայտ գերմանացի միսիոներները

Թուրքագետ Հայկ Մարտիրոսյանը հեղինակել է «Գերմանական միսիոներական գործունեությունն Օսմանյան կայսրությունում. Մարաշի կայանը (1896-1919)» գիրքը։ Լսելով համիդյան կոտորածների մասին՝ գերմանացի միսիոներները, անտեսելով դժվարությունները, թափանցնում էին հայկական շրջաններ` իրականացնելով թե՛ մարդասիրական, թե՛ բողոքականություն տարածելու առաքելություն:

Թուրքիան ոսպնյակի տակ. շաբաթվա ամփոփում

Թուրքական թերթերը գրում են երկրի կառավարությունում սպասվելիք փոփոխությունների մասին: Թուրքիայում լույս է տեսել գիրք, որը պատմում է Սեբաստիայի հայերի, այդ թվում շրջանի իսլամացված հայերի մասին: Աշխարհի հարյուրավոր գրողներ, պատմաբաններ ու դերասաններ, որոնց թվում և հայեր, Թուրքիային կոչ են արել ազատ արձակել վերջին շրջանում երկրում ապօրինի ձերբակալված գրողներին: 

Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը»՝ արդեն հայերեն

Թուրքագետ Մելինե Անումյանը թարգմանել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և բռնի ուծացում» գիրքը: Այն նորովի է բացահայտում Ցեղասպանության տարիներին հայերի բռնի իսլամացման պետական քաղաքականությունը: Գրքի առաջին մասում Աքչամը ներկայացնում է, թե ինչպես, անտեսելով մահվան սպառնալիքները, շարունակել է զբաղվել Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրությամբ:

Թուրքիան ու հայերն այս շաբաթ

Հրանտ Դինքի դատավարության գործով ի հայտ են եկել ուշագրավ տեսագրություններ: Լոնդոնում՝ Լորդերի պալատում, տեղի է ունեցել հայ-քրդական ֆորում, քննարկվել է հայ-քրդական հարաբերությունների ամրապնդման հարցը: Հայկական արմատներ ունեցող լրագրող Հայկո Բաղդատը Անկարայի քաղաքապետից փորձում է հետ վերցնել իր փողերը: 

Թուրքիան և Իսլամական պետությունն այլևս «սահմանակից չեն». շաբաթվա ամփոփում

Թուրքական «Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիան մաքրել է իր սահմանները Իսլամական պետության ահաբեկիչներից: Էրդողանը Չինաստանում հանդիպել է Օբամայի և Պուտինի հետ: Կվերականգնվի Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին, որը մեծ վնաս էր կրել թուրք-քրդական բախումներից:

«Եփրատի վահանից» մինչև Պուտինի չկայացած այցը. շաբաթվա ամփոփում

Թուրքիան ներխուժել է Սիրիա. Անկարայի համար անընդունելի է թուրք-սիրիական սահմանին քրդերի զորեղացումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Անթալիա: Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հայտնում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ցանկության մասին:

Ի՞նչ է փնտրում Թուրքիան Սիրիայում

Օգոստոսի 24-ին թուրքական բանակը ներխուժել է Սիրիա՝ հայտարարելով, որ գործողություն է իրկանացնում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ: Արևելագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ Թուրքիայի հիմնական թիրախը Սիրիայի քրդերն են, ոչ թե Իսլամական պետությունը։

Թուրքիայում դարձյալ ահաբեկչություն է. շաբաթվա ամփոփում

Օգոստոսի 20-ին Գազիանթեփում` Այնթափում, հարսանեկան արարողության ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն՝ սպանելով 54 հոգու: Ստամբուլի Սբ Ստեփանոս հայկական եկեղեցում տասը դերսիմցիներ մկրտվել ու քրիստոնյա են դարձել:

Թուրքիան Ղարաբաղի խնդրում

ՍիվիլՆեթի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի խնդրում Թուրքիայի անցյալի և ներկայի դիրքորոշմանը: Նա հակված է կարծել, որ մինչև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ քայլ չի կատարելու:

Պուտին-Էրդողան մերձեցումն ու Ղարաբաղի խնդիրը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգոստոսի 9-ի հանդիպումը նոր սկիզբ ազդարարեց երկկողմ հարաբերություններում: Թուրքիան ցանկանում է ներգրավվել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, Հայաստանը`  դեմ է:

Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ.շաբաթվա ամփոփում

Օգոստոսի 9-ին սպասվում է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Թուրքիայում  աշխատանքից ազատել են «ֆեթուլլայական» հայի: Հրանտ Դինքի գործով նոր ձերբակալություններ կան:

Արևմտյան Հայաստան` անմար հետաքրքրություն

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը հաճախ է այցելում Արևմտյան Հայաստան: Նա պատմում է, թե ուխտավորներն ինչ հակասական զգացողություններ են ունենում, և թե տեղացիներն ինչպես են նրանց  ընդունում:

Բանակն Էրդողանի վերահսկողության տակ. շաբաթվա ամփոփում

Թուրքիայում բանակի վերահսկողությունն անցնում է երկրի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքը։ Իսլամական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը հերքում է իր մասնակցությունը ռազմական հեղաշրջման փորձին, իսկ Թուրքիայում որոշ մարդիկ նրան հայկական ծագում են վերագրում։

Հայաստան-Թուրքիա հարաբերություններ ու էրդողանական Թուրքիա

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ՍիվիլՆեթի եթերումխոսում է Հայաստան-Թուրքիա հարաբերություների հեռանկարների մասին։ Անդրադառնալովհարևան երկրում տեղի ունեցող խմորումներին՝ մասնագետը կարծում է, որ ապագայում կտեսնենքնոր Թուրքիա, ոը կլինի ոչ թե Աթաթուրքի, այլ Էրդողանի Թուրքիան։

Արտակարգ դրություն Թուրքիայում. շաբաթվա ամփոփում

Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում մի կողմից նշում են հաղթանակը, մյուս կողմից համատարած ձերբակալություններ, բռնություններ ու խոշտանգումներ են: Թուրքական «Հուրիյեթ» թերթում տեղ գտած հրապարակման համաձայն՝ վերջին շրջանում  Թուրքիան դիտարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:

Թուրքիայում ժողովրդավարությունը չի հաղթել

Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը ՍիվիլՆեթի հետ զրուցում է Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասին։ Նրա համոզմամբ՝ տեղի ունեցածը ժողովրդավարության հաղթանակը չէր, և Թուրքիային դժվար ժամանակներ են սպասվում։

Օրացույց
Հոկտեմբեր
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր