Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
«Կին» միջազգային կինոփառատոն
08.11.2016
Հայաստան | Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

2016թ.-ի նոյեմբերի 4-8-ը երևանում տեղի ունեցավ Կին միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնի ծրագրում ներառված էր 60 ֆիլմ 20 երկրից: Տեղի ունեցան փաստագրական ֆիլմերի ռեժիսոր Արշա Օվանեսովային նվիրված մրցութային, ցուցադրական և ռետրոսպեկտիվ դիտումներ:

 

Ռեժիսորի թոռնուհին ժամանել է Իսպանիայից և ներկա գտնվել Ա. Օվանեսովայի մասին ֆիլմի ցուցադրությանը: Փառատոնի շրջանակներում անցկացվեց կլոր սեղան-քննարկում: Առաջինը ելույթով հանդես եկավ Մելիս Բեհլիլը (կինոքննադատ Թուրքիայից)՝ խոսելով կինեմատոգրաֆիայում կնոջ դերի մասին: Այնուհետև խոսեցին Ռութ Օլսանը (ռեժիսոր, ժյուրիի անդամ Գերմանիայից), Ջոա Ջանսթրոմը (ռեժիսոր, ժյուրիի անդամ Շվեդիայից) և փառատոնի այլ հյուրեր: Փառատոնի ընթացքում մրցութային ծրագրին մասնակցեց Զեյնեփ Քոփրուլուն՝ «1650 կմ» ֆիլմով, իսկ ցուցադրական ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Ահու Օզթուրքի «Dust Cloth» («Փոշու շոր») ֆիլմը:

Փառատոնի ընթացքում Ռութ Օսլանը  և Ելենա Գլիկմանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար անցկացրեցին վարպետաց դաս:

Միջազգային ժյուրիի անդամներն էին՝ Մելիս Բեհլիլ (Թուրքիա), Ռութ Օլսան (Գերմանիա), Մոա Ջանսթրոմ (Շվեդիա), Կարինե Վերդիան-Կոսմոլ (Հայաստան/Գերմանիա), Ռուսլան Սաղաբալյան (Հայաստան/Ռուսաստան):

Օրացույց
Հունվար
2022
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր