Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Իրֆան Գյունեշի և Էմին Դեմիրպոլատի այցը Երևան
17.06.2015
Հայաստան |
Իրֆան Գյունեշը և Էմին Դեմիրպոլատը Զոնգուլդակից (Թուրքիա) կմեկնեն Երևան հունիսի 17-ին: Քառօրյա այցելության նպատակն է հանդիպել և գործընկերություն ստեղծել Հայաստանի հեծանվորդների հետ՝ երկու երկրների միջև ավելի շատ հեծանվային արշավների անցկացմանը խթանելու նպատակով:

Իրֆան Գյունեշը և Էմին Դեմիրպոլատը Հեծանվորդների ասոցիացիայի անդամ են: Հայաստան կայցելեն որպես Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի երրորդ փուլի դրամաշնորհառու:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը մեկնարկել է 2014թ.-ի մարտ ամսից և շարունակվելու է մինչ 2015թ.-ի մայիսը: Այդ ընթացքում 200 անհատ Հայաստանից և Թուրքիայից հնարավորություն կունենա այցելել հարևան երկիր՝ իրականացնելու իրենց կողմից ներկայացրած  նպատակային ծրագիրը:

 

Ճանապարհորդական դրամաշնորհը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից`Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում:

Օրացույց
Օգոստոս
2022
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր