Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Թուրքիայի կին բեմադրիչների ֆիլմերի ցուցադրում ԿԻՆ փառատոնում
23.01.2015
Հայաստան |

2014թ. նոյեմբերի 1-ից 5-ը Հայաստանում տեղի ունեցավ «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնը, որին մասնակցեցին նաև Թուրքիայի կին ֆիլմարտադրողները:

 

«Իրավական գենդերային մշակութային հիմնադրամ ԼԻԶԱ»-ի կողմից անցկացվող կինփառատոնն այս տարի ընդգրկվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհային ծրագրում և միտված էր Հայաստանի և Թուրքիայի կին ֆիլմարտադրողների մասնագիտական կապերի հաստատման և փոխայցելությունների միջոցով Հայաստանի և Թուրքիայի միջև մշակութային հարաբերությունների զարգացմանը:

                              

Արդեն ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է` վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը:

 

«ԿԻՆ» 2014 փառատոնի հետահայաց ցուցադրման ծրագրում տեղ գտան հայ մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանի ֆիլմերը, ում հետ հանդիպումը և ֆիլմերի ցուցադրումը տեղ ունեցավ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

 

«ԿԻՆ» 2014 փառատոնի շրջանակներում ներկայացվեց նաև թուրքական «Թռչող ցախավել» փառատոնի ծրագիրը, եղան թուրք կին ռեժիսորների մի շարք ֆիլմերի ցուցադրություններ, որոնցից հետո անցկացվեցին ակտիվ և հետաքրքրական քննարկումներ: Թուրք ռեժիսորների ֆիլների մի մասն անդրադառնում էին ազգային փոքրամասնությունների խնդիրներին, հայերի-թուրքեր փոխհարաբերություններին:

 

Միջոցառմանը ներկա էին Թուրքիայից ժամանած հատուկ հյուրեր.  ռեժիսորներ Նեզահատ Գյունդոգանը, Ազրա Դենիզ Օկյայը, Թուլին Օզդեմիրը, Սոմնուր Վարդարը, ինչպես նաև «Թռչող ցախավել» փառատոնի ծրագրի ղեկավար Օզլեմ Կինալը, ով ընդգրկված էր փառատոնի ժյուրիի կազմում:

 

Նոյեմբերի 3-ին ժամը 11:00 Համալսարանի հյուրերի տանը, Մաշտոց 52, կկազմակերպվեց կլոր սեղան՝ «Կինը կինեմատոգրաֆում» թեմայով:

 

Նոյեմբերի 5-ին ժամը 14:00 Երևանի պետական Թատրոնի և կինոյի ինստիտուտում Ժուրիի անդամ Սոնիա Ձոսիֆորը կարդաց զեկույց՝ «Կինը և կինեմատոգրաֆիան» թեմայով:

 

Փառատնի շրջանակներում ներկայացվեցին արվեստագետներ` Հերիքնազ Գալստյանի, Հասմիկ Ավետիսյանի, Զառա Մանուչարյանի աշխատանքները:

 

Փառատոնում ընդհանուր առմամբ ներկայացված է 57 ֆիլմ`15 երկրից:

Փառատոնի ավարտին շնորհվեցին հետևյալ մրցանակները`

 

-       Լավագույն ֆիլմ` 

Սալոմեի քիթը, ռեժ. Սյուզան Կորդա, Գերմանիա

 

-       Հատուկ մրցանակ` 

 

Փոքրիկ քարերը, ռեժ. Քլո Մազլո, Ֆրանսիա

 

-       Դիպլոմներ` 

 

Ծաղկազարդ մազերով կինը, ռեժ. Սառա Թաբիբզադե, Իրան,


Խնամքի աստիճանը, ռեժ. Ջուլիա Պետերս, Գերմանիա,

Խփիր խփիր խփիր, ռեժ. Քրիստին Ֆրեյթագ, Գերմանիա,

Ժամանակի հետ ռեժ. Մալակ Քուոթա, Սաուդյան Արաբիա,

Սկյուտարում` Զապել Եսայանի հետքերով, ռեժ. Մարիա Թիթիզյան, Սեդա Գրիգորյան, Հայաստան

 

-      «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հատուկ մրցանակ՝  


Ծիածան, ռեժ. Մարինա Սոլովյովա, Ռուսաստան

 

 

 

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր