Եվրոպական միության նախաձեռնություն
«ԼԻԶԱ» հիմնադրամ
Այս կինոփառատոն֊նախագծի նպատակն է նպաստել մշակութային հարաբերությունների ընդլայնմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մասնագիտական շփումների ամրապնդման եւ երկու երկրների կին կինոռեժիսորներ միջեւ փոխայցելություններ խթանելու միջոցով:

Դրամաշնորհառուն՝ Իրավական գենդերային մշակութային հիմնադրամը (ԼԻԶԱ), «Կին» 13-րդ միջազգային կանանց կինոփառատոնի կազմակերպիչն է, որը տեղի կոնենա Երևանում, նոյեմբերի 4-8-ը, 2016 թվականին: Փառատոնին աջակցում են մի շարք տեղական և միջազգային դոնորներ և հովանավորներ:

 

Ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի Թուրքիայից կին կինոռեժիսորների մասնակցությունը փառատոնին, ովքեր նաև կցուցադրեն իրենց ֆիլմերը փառատոնի շրջանակներում: Ավելին, դրամաշնորհառուն և Թուրքիայի կինոռեժիսորները կանցկացնեն կլոր սեղան քննարկում փառատոնի տեղացի և միջազգային հյուրերի համար «Հայաստանում և Թուրքիայում կնոջ դերը կինեմատոգրաֆիայում» թեմայով: Դրամաշնորհառուն նաև կհրատարակի 300 օրինակ փառատոնի կատալոգ, 100 օրինակ փառատոնի պոստերներ և 600 օրինակ հրավիրատոմս:

 

Նախագիծը հայ և թուրք կին կինոռեժիսորների երկխոսության շարունակությունն է, որը տեղի է ունեցել 2014թ. «ԿԻՆ» միջազգային կանանց կինոփառատոնի շրջանակներում՝ «Աջակցությոն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորում էր Եվրոպական Միությունը: 

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր