Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Թուրքիայից լրագրողները ժամանել են ճանաչելու Հայաստանը և հայաստանցիներին
02.04.2015
Հայաստան | Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Մարտի 16-19-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հյուրընկալեց առաջին Թուրքիայից ժամանած առաջին լրագրողական խումբը՝ է իր ընթացիկ նախագծերից մեկի շրջանակներում, որն իրականացվում է  Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

 

Հանդան Կազանչին և իր  գործընկերները ներկայացնում են Anadolu News Agency-ն: Հայաստանում նրանք  մի շարք հարցազրույցներ են անցկացրել Հայաստանի քաղաքացիական հասարակության, գործարար և գիտական համայնքների ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով տարաբնույթ թեմաների, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա տնտեսական հնարավորություններ, քաղաքական իրադրություն և հետագա զարգացումներ:

Մասնավորապես, հրապարակված հոդվածների հետաքրքրության շրջանակներում են Գյումրին, թրքախոս հայերը, հարաբերությունների կարգավորումը 2015-ից հետո և այլն:

 

Լրագրողական խմբի  պատրաստած նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ`

 

Life inside Armenia’s fallen city

 

The Turkish-speaking Armenians who never visited Turkey

 

Armenians maintain 'optimism' ahead of Turkish polls

 

Հայաստանի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հանդեպ հետաքրքրության պակասը լրացնելու նպատակով ԵՀՀ-ն ձեռնարկում է Հայաստան կատարելիք կարճատև այցելություններ Թուրքիայի առաջատար հեռուստաընկերությունների լրագրողների համար: Նախատեսված է, որ լրագրողական երեք խումբ կժամանի Հայաստան մերձապրիլ 24-յան ժամանակահատվածում: Ներկայիս Հայաստանը և հայաստանցիներին ներկայացնող նվազագույնը 6 տեսանյութ կպատրաստվի, և դրանք բոլորը կհեռարձակվեն Թուրքիայի առաջատար հեռուստաալիքներով:   

Օրացույց
Հունվար
2022
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր