

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» (ՀԹԿՊ) նախագիծը հայտարարում է հայտերի ընդունելություն ՀԹԿՊ կինոնախագծերի զարգացման դասընթացի համար: Ծրագրին կարող են մասնակցել նախագծի հանդեպ հետաքրքրություն ունեցող կինոգործիչները Հայաստանից, Թուրքիայից և երկու երկրների Սփյուռքից: Դասընթացը տեղի է ունենալու 2015թ. ապրիլի 13-15-ը, Ստամբուլի 34-րդ միջազգային կինոփառատոնի միջոցառումներին զուգահեռ:
Աշխատաժողովը բաղկացած է լինելու վերապատրաստման դասընթացներից, անհատական հանդիպումներից և կինոնախագծերի ներկայացումներից (project pitches): Միայն կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերին աջակցություն ցույց տվող կինոպլատֆորմը հյուրընկալելու է միջազգային ժյուրիին, որը կատարելու է 10 նախագծերի նախնական ընտրությունը՝ ստամբուլյան աշխատաժողովին մասնակցելու համար։
Հաղթող նախագիծը կպարգևատրվի Եվրամիության կողմից` 10.000 ԱՄՆ դոլար մրցանակով:
Դիմելու վերջնաժամկետը 2015թ. մարտի 20-ն է:
Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվելու:
Ֆիլմերի աջակցության ֆոնդի Կանոնակարգը
(13-15 ԱՊՐԻԼ, 2015, Ջեզաիր կոնֆերանսների դահլիճ)
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
✓ Լրացված դիմում-հայտ,
✓ ֆիլմի համառոտ նկարագրությունը (Synopsis)/մեկնաբանությունը (Treatment),
✓ ռեժիսորի/պրոդյուսերի մոտիվացիա (statement),
✓ ռեժիսորի, պրոդյուսերի և սցենարի հեղինակի կենսագրությունները և ֆիլմոգրաֆիաները,
✓ դիմողի լուսանկարը
✓ նախագծի զարգացման ժամանակացույցը/աշխատանքային գրաֆիկը,
✓ բյուջեն,
✓ ֆինանսական պլանը:
Դիմում-հայտերը կարող եք ներբեռնել կինոպլատֆորմի կայքից՝ www.cinemaplatform.org Խնդրում ենք ուղարկել բոլոր վերը նշված փաստաթղթերը և դիմում-հայտը մինչև 2015թ. մարտի 20-ը Իրեմ Արգաթին՝ [email protected] հասցեով։
Հայաստան – Թուրքիա կինոպլատֆորմը հիմնադրվել է 2008թ.-ին Անադոլու Քուլթուրի (Թուրքիա) և Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի (Հայաստան) նախաձեռնությամբ: Կինոպլատֆորմի նպատակն է միավորել Թուրքիայի, Հայաստանի և երկու երկրների Սփյուռքի կինոարտադրողներին և ստեղծել ընդհանուր հարթակ, որի միջոցով երկու երկրների կինոյի ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան համագործակցել և համատեղ ֆիլմեր նկարահանել: Սկսած հիմնադրման պահից ՀԹԿՊ-ն աջակցել է Հայաստանի և Թուրքիայի կինոարտադրողների կողմից նկարահանվող 13 ֆիլմի համատեղ արտադրությանը:
ՀԹԿՊ 2015թ. դասընթացը տեղի կունենա Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան - Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |