Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Մարդիկ, պատմություններ, փորձառություններ Հայաստանում և Թուրքիայում
27.05.2015
Հայաստան | Հրանտ Դինք հիմնադրամ
Մայիսի 27-ին, ժամը 14:00-16:30-ը Հրանտ Դինք հիմնադրամը հանդես կգա հրապարակային ներկայացմամբ` կիսվելու Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի եւ Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի ընթացքում ձեռք բերված փորձով:

Ներկայացումը կպարունակի տեղեկատվություն Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի եւ Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի, ինչպես նաև երկու ծրագրերի գրանցած հաջողությունների վերաբերյալ, որոնց կհաջորդեն երկու ծրագրերի շահառուների պատմությունները և զրույցները:

Ներկայացումանը կհաջորդի ընդունելություն, որը հնարավորություն կընձեռի հյուրերին ծանոթանալ ճանապարհորդական դրամաշնորհի և փորձի փոխանակման ծրագրի շահառուների հետ:

 

Վայրը՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի դահլիճ, Ազատության պողոտա 1/21, Երեւան

  

Հրանտ Դինք Հիմնադրամը հիմնել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը՝ նպատակ ունենալով ավելացնել երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերը և խթանելու համագործակցությունը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2014թ.-ի ապրիլից մինչև 2015թ.-ի մայիս ընկած ժամանակահատվածում աջակցել է Թուրքիայից և Հայաստանից ավելի քան 200 անհատի:
 

Հրանտ Դինք հիմնադրամը հիմնել է Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագիծը 2014թ.-ին՝ խթանելու երկու հարևան երկրների մասնագետների միջև միջսահմանային ուղղակի կապերն ու համագործակցությունը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Փորձի փոխանակման նախագիծը Հայաստանից և Թուրքիայից 18 մասնագետի հնարավորություն է տվել բնակվելու և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալելու հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում 4-8 ամիսների ընթացքում:  

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի եւ Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի կայքերը՝  


 http://www.hrantdink.org/     
 http://www.armtr-beyondborders.org/en/        

 

Վայր
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր