Եվրոպական միության նախաձեռնություն
«Ռոլան Բիկով» հիմնադրամ
Կինոփառատոն-ծրագրի նպատակն է նպաստել մշակութային հարաբերությունների ընդլայնմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ՝ ներգրավելով հայ և թուրք ուսանողների եւ երիտասարդ կինոգործիչների միջմշակութային երկխոսության նախաձեռնությունների մեջ:

Դրամաշնորհառուն՝ Ռոլան Բիկովի անվան «Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամը երեխաների և պատանիների համար», հանդիսանում է «Ռոլան մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչը, որը կանցկացվի Երեւանում, 2016 թվականի նոյեմբերի 5-9-ը: Փառատոնին աջակցում են   մի շարք տեղական և միջազգային դոնորներ և հովանավորներ:

 

Դրամաշնորհառուն համագործակցում է արվեստի եւ սոցիալական ծրագրերի հետազոտությունների «Երկաթե թռչուն» ասոցացիայի (Թուրքիա) եւ «Օրակարգը երեխաներն են» ասոցիացիայի հետ՝ միավորելու երիտասարդ կինոգործիչների, կինոռեժիսորների և սցենարիստների Թուրքիայից և Հայաստանից: Մասնակիցները կկարողանան մասնակցել փառատոնի դասընթացներին, կլոր-սեղան քննարկումներին եւ վարպետության դասերին Երեւանում, ինչպես նաեւ Շիրակի եւ Լոռու մարզերում:

 

Այս միջոցառումների, ֆիլմերի ցուցադրությունների և դրանց հաջորդող քննարկումների ընթացքում մասնակիցների միջև շփումները անպայմանորեն կնպաստեն նրանց միջև մարդկային եւ մասնագիտական մակարդակներում երկխոսություններին, ինչը կարող է հետագայում վերաճել տեւական գործընկերության եւ ընկերության:  

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր