Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
«Նարինջի քունը» ֆիլմի ցուցադրությունը Վանա լճի 4-րդ միջազգային փառատոնում
09.12.2015
Թուրքիա |
Մեր դրամաշնորհառու պրոդյուսեր Ֆերզան Օզայաշարի եւ ռեժիսոր Էյլեմ Շենի ստեղծած վավերագրական ֆիլմը՝ «Նարինջի քունը», շարունակում է փառատոններում պատմել մուսադահայերի մասին այս անգամ Վանում: Փառատոնի թեման է «Դեմ առ դեմ հանդիպել 100 տարի անց. Մշակութային ժառանգություն»: Հատուկ ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին ժամը 20:00-ին Անկա մշակույթի և արվեստի կենտրոնում:

Վավերագրական ֆիլմի նախագիծը նպատակ ունի նպաստել Թուրքիայի եւ Հայաստանի երկու ժողովուրդների միջեւ հաշտեցմանը բացահայտելով հայ եւ թուրք ընտանիքների սերնդի ինքնությունը, ովքե ապրում են Թուրքիայի Վաքիֆլի գյուղում՝ վերջին հայկական գյուղը ընդամենը 135 բնակչությամբ:

 

Վավերագրական ֆիլմը նկարահանվել է Եվրոպական Միության աջակցությամբ` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում: 


Ամսաթիվ՝ դեկտեմբերի 9, 2015

Ժամ՝ 20:00

Վայր՝ Անկա մշակույթի և արվեստի կենտրոն

 

«Նարինջի քունը»


1915 թ. ընդունված տեղահանության մասին օրենքով՝ մուսադահայերը ստիպված էին լքել իրենց տները, հասնել Հալեպ եւ այնտեղից դեպի աքսորի վերջնական վայրեր:

 

Գաղթելով իրենց գյուղերը շրջապատող լեռներով տեղահանության ճակատագրական արդյունքներից խուսափելու համար, նրանք ցույց տվեցին անսպասելի դիմադրություն:

  

Այնուհետեւ նրանք փոխանցեցին այս պատվավոր պայքարի հիշողությունները սերնդից սերունդ:

Հասմիկ Մարտիրյանը այն երիտասարդ կանանցից մեկն է, ովքեր մեծացել են այդ հիշողությունները լսելով և երազելով տեսնել Մուսադաղը:

 

Այս վավերագրական ֆիլմում իր նախնիների հետքերով նա անցնում է իր սեփական ոդիսականը՝ բացահայտել իր արմատները, ինքնությունը, պատմությունը եւ տունը:

Portakalın Uykusu Fragman / Sleep Of The Oranges Trailer from eylem şen on Vimeo.
Վայր
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր