

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Վավերագրական ֆիլմի նախագիծը նպատակ ունի նպաստել Թուրքիայի եւ Հայաստանի երկու ժողովուրդների միջեւ հաշտեցմանը բացահայտելով հայ եւ թուրք ընտանիքների սերնդի ինքնությունը, ովքե ապրում են Թուրքիայի Վաքիֆլի գյուղում՝ վերջին հայկական գյուղը ընդամենը 135 բնակչությամբ:
Վավերագրական ֆիլմը նկարահանվել է Եվրոպական Միության աջակցությամբ` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
Ամսաթիվ՝ դեկտեմբերի 13, շաբաթ
Ժամ՝ 14:00
Վայր՝Ֆրանսիական մշակութային կենտրոն
«Նարինջի քունը»
1915 թ. ընդունված տեղահանության մասին օրենքով՝ մուսադահայերը ստիպված էին լքել իրենց տները, հասնել Հալեպ եւ այնտեղից դեպի աքսորի վերջնական վայրեր:
Գաղթելով իրենց գյուղերը շրջապատող լեռներով տեղահանության ճակատագրական արդյունքներից խուսափելու համար, նրանք ցույց տվեցին անսպասելի դիմադրություն:
Այնուհետեւ նրանք փոխանցեցին այս պատվավոր պայքարի հիշողությունները սերնդից սերունդ:
Հասմիկ Մարտիրյանը այն երիտասարդ կանանցից մեկն է, ովքեր մեծացել են այդ հիշողությունները լսելով և երազելով տեսնել Մուսադաղը:
Այս վավերագրական ֆիլմում իր նախնիների հետքերով նա անցնում է իր սեփական ոդիսականը՝ բացահայտել իր արմատները, ինքնությունը, պատմությունը եւ տունը:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |