

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 10 սթարթափ բացառիկ հնարավորություն կունենա մասնակցելու 2016 թ. հոկտեմբերի 6-10-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունենալիք «Start-up Istanbul» հեղինակավոր ֆորումին:
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին II» ծրագրի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը եւ ՏԵՊԱՎ հիմնադրամը կընտրեն Հայաստանի ՏՀՏ ոլորտի 10 սթարթափերի մեկական ներկայացուցիչ, որոնց հնարավորություն կտրվի ի թիվս այլ երկրների շուրջ 500 սթարթափերի, 500 ներդրողների, 4000 մասնակիցների և 50 բանախոսների՝ մասնակցել«Start-up Istanbul» հեղինակավոր միջոցառման բոլոր փուլերին, այդ թվում՝
- Երկօրյա մենթորության դասընթացին
- Startup Challenge–ի մասնակցության հարցազրույցին,
- Ընտրվելու դեպքում՝ Startup Challenge-ին
- Միջոցառման շրջանակներում ընթացող Սթարթափերի ցուցահանդեսին՝ առանձին տաղավարում ներկայացնելով սեփական ընկերությունը և Հայաստանի ՏՀՏ Էկոհամակարգը:
- «Start-up Istanbul» ամենամյա համաժոողվին:
Տարածաշրջանային այս միջոցառումը վենչուրային եւ հրեշտակ ներդրողների, փորձառու մասնագետների ու մենթորների հետ հաղորդակցվելու եւ սեփական սթարթափը ներկայացնելու եզակի հնարավորություն է ընձեռում հայաստանյան նորաստեղծ ՏՀՏ ընկերություններին:
Տարածաշրջանում առաջատարը համարվող այս ֆորումը Մերձավոր Արևելքի, Արևմտյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների «հրեշտակ» ներդրողների, ձեռնարկատերերի, վենչուրային կապիտալիստների և առաջատար սթարթափերի մասնակցությամբ տեղի ունեցող բացառիկ հավաք է, որտեղ տարածաշրջանի տարբեր երկրների սթարթափեր հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց նորարարական բիզնես գաղափարները, դրանց իրականացման վերաբերյալ տարբեր միջազգային փորձագետներից ստանալ խորհուրդներ և ներդրողների հետ հաստատել գործարար կապեր:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |