

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Թիմերը կծանոթանան «Սթարթափ ուիքենդի» կանոններին, որից հետո կսկսեն աշխատել նախորդ օրը՝ «Սթարթափ ուիքենդի» մեկնարկին ընտրված գաղափարների վրա: Շուրջ 24 ժամ հետո հաջորդ օրը՝ նոյեմբերի 9-ին, թիմերն իրենց նախատիպերը կներկայացնեն ժյուրիին, որի կազմում են ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ: Ժյուրիի գնահատակնները կհրապարակվեն «ԻննոՈւիքենդ» միջոցառման փակման արարողության ընթացքում:
Աշխատանքային գործընթացին զուգահեռ մասնակիցները հանդիպումների, քննարկումների և հարց ու պատասխանի հնարավորություն կունենան ԱՄՆ-ից և Թուրքիայից ժամանած ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների, այդ թվում՝ Օմեր Հիժիրօղլու, Արդեն Ագոպյան, Արդան Արաջի, Մագդալենա Յեսիլ, Իսան Էլջին:
Միջազգային չափանիշներով իրականացվող «Սթարթափ ուիքենդը» մրցույթ է, որի ընթացքում ստեղծվում են նոր ծրագրեր եւ բիզնես նախաձեռնություններ: Այս միջոցառումը մասնակիցներին հնարավորություն է տալիս կիսվել միմյանց հետ բիզնես գաղափարներով: «Սթարթափ ուիքենդը» տեղի է ունենալու Հեքըթոն[ՅԱՆ] 2014-ին և ԱՄՆՄԶԳ աջակցությամբ իրականացվող ՏՀՏ ոլորտի «Ձեռներեցների դասընթացին» (Armenia FTW) զուգընթաց: Այս երեք միջոցառումները միավորվել են «ԻննոՈւիքենդ» (Inno Weekend) խորագրի ներքո:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |