Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Ճանաչողական այցեր Անկարայի ՏՀՏ կենտրոններ
02.02.2016
Թուրքիա | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Փետրվարի 2-4-ը Հայաստանից և Թուրքիայից ՏՀՏ ոլորտի մագիստրանտների, երիտասարդ շրջանավարտների և սկսնակ ձեռներեցների 20 հոգուց բաղկացած խումբը ճանաչողական այցեր կկատարի Անկարայի ՏՀՏ գերազանցության կենտրոններ և կազմակերպություններ։

Մասնավորապես՝ փետրվարի 2-ին երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան շրջայց կատարել ODTÜ տեխնորպարկ-ում, հանդիպել տեխնոպարկում տեղակայված բժշկական սարքավորումների ծրագրային ապահովումների մասնագիտացած Սիսոֆթ կազմակերպության և ԱՏՈՄ խաղերի ինկուբատորի ներկայացուցիչներին։

 

Փետրվարի 4-ին Bilkent սայբերպարկ-ում խմբի անդամներին կներկայացվի համալսարանի, ինչպես նաև վերջինումս տեղակայված կազմակերպությունների  գործունեությունը, սթարթափների հաջողության պատմությունները և այլն:  

 

Ճանաչողական այցերը տեղի են ունենալու «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» քառամսյա նախագծի հիմնական փուլի շրջանակներում, որը նախատեսված է անցկացնել հունվարի 31-ից–փետրվարի 4-ը Անկարայում:

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» առաջին նախագծի (փետրվար-մայիս 2015) տրամաբանական շարունակությունն է, որի շրջանակներում 6 սթարթափ թիմ Հայսատանից և Թուրքիայից Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (Հայաստան) մասնակցեցին աքսելերացիոն դասընթացի: Նախագիծը համաֆինանսավորվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական միության կողմից: 

Վայր
Օրացույց
Օգոստոս
2022
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր