

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Այս ինֆոգրաֆիկան և գրքույկը ներկայացնում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի հիմնական արդյունքների ամփոփումը:Ծրագիրը սկսվել է 2014 թ. հունվարին և ավարտվել 2015 թ. հունիսին: Իր 20 տարբեր նախագծերի միջոցով ծրագիրն իրականացնող 8 կազմակերպությունները ներգրավել են ավելի քան 10,000 մարդ երկու երկրներից: Երկկողմանի շփումներին նպաստելու նպատակով ճանապարհորդային դրամաշնորհներ է ստացել 200 անհատ:
Բազմաթիվ սեմինարների, դասընթացների, մշակութային միջոցառումների, բիզնես ֆորումների, փոխայցելությունների միջոցով ծրագրին մասնակցել են 2000 ուղիղ շահառուներ, այդ թվում՝ լրագրողներ, լուսանկարիչներ, նկարիչներ, արվեստի պատմաբաններ, ռեժիսյորներ, ձեռներեցներ և այլոք: Ծրագրի դրամաշնորհային աջակցության արդյունքում 11 նոր դերակատարներ են ներգրավվել կարգավորման գործընթացին:
Առանձին նախագծերի մանրամասներին ծանոթանալու համար տես ստորև ներկայացված գրքույկը:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |