

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանի կողմից կատարված հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ընտրանքային հետազոտության արդյունքների ներկայացումը տեղի է ունեցել 2015թ. ապրիլի 21-ին, ժամը 10:30-ին, «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում:
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պատահականորեն ընտրված մոտ 1200 չափահասի շրջանում 2014թ. վերջին անցկացված սոցիոլոգիական հարցման նպատակը հայ-թուրքական հարաբերությունների ներկայի ընկալման և ապագայի ակնկալիքների բացահայտումն է: Հետազոտությունը բացառիկ տեղեկություններ է պարունակում Հայոց ցեղասպանության ճանաչման ու հիշատակման վարքագծի, Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի, հայ-թուրքական հարաբերությունների մասին իրազեկվածության և հաշտեցման հնարավոր ուղիների մասին:
Վերլուծական զեկույցի նախնական տարբերակը հասանելի է հայերենով և անգլերենով: Այն հասցեագրված է թե՛ արտաքին քաղաքականությամբ և հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ հետաքրքրված պաշտոնատարներին ու մասնագետներին, և թե՛ լրագրողներին ու լայն հանրությանը:
Այս միջոցառումը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |