Եվրոպական միության նախաձեռնություն
Ըրթ ասոցիացիա (Թուրքիա)։ «Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ բնապահպանների հարթակ»
15.12.2014
«Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ բնապահպանների հարթակ» նախագծի նպատակն է նպաստել Հայաստանում և Թուրքիայում մարդկանց միջև հարաբերությունների կարգավորմանը՝ վեր հանելով ընդհանուր բնապահպանական խնդիրներ։ «Ըրթ ասոցիացիա» (Թուրքիա) դրամաշնորհառուն «21-րդ դար առաջանորդներ ֆորումի» (Հայաստան) հետ համատեղ կնպաստեն Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ բնապահպանների մասնագիտական և մարդկային կապերի հաստատմանը փոխայցելությունների, համատեղ քննարկումների և համագործակցության ցանցերի միջոցով։

Մասնավորապես, դրամաշնորհառուն կստեղծի ծրագրի եռալեզու կայքէջ, կաջակցի 16 հոգանոց բնապահպաների խմբին Հայաստանից և Թուրքիայից մասնակցելու բնապահպանական խնդիրներին առնչվող տարածաշրջանային վերապատրաստման դասընթացին, ինչպես նաև կաջակցի Հայաստանի և Թուրքիայի 14 երիտասարդ բնապահպանների մասնակցելու երկու քառօրյա ուսումնական փոխայցելությունների։ Դրամաշնորհառուն նաև կկազմի ծրագրի մասնակիցների կարծիքները արտացոլող գնահատման գրքույկ։

Ծրագիրը նախատեսում է նպաստել տեղական, ազգային և միջազգային մակարդակներում բնապահպանական խնդիրներին առնչվող որոշումների կայացման գործում առավել լայն մասնակցությանը։ 

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր