ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Հրանտ Դինք Հիմնադրամը նախաձեռնել է Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագիծը՝ նպատակ ունենալով խթանել երկու հարևան երկրների մասնագետների միջև ուղղակի կապերն ու համագործակցությունը:
Փորձի փոխանակման նախագիծը նպատակ ունի միջսահմանային ուսուցման հնարավորություններ տրամադրել այնպիսիոլորտներում, որոնք ենթադրում են հետագա համատեղ փորձաքննություն և համագործակցություն, այդ թվում` գիտություն,քաղաքացիական հասարակություն, մեդիա, մշակույթ և արվեստ, լեզու/թարգմանչական գործ, իրավաբանություն ևայլն:
Ըստ էության, նախագիծը փորձելու է հիմնել և կայացնել մասնագիտական կապեր, ինչպես նաև ստեղծել այնպիսի գործիքներ, մեխանիզմներ և հարթակներ, որոնք կծառայեն Հայաստանի և Թուրքիայի միջև երկարաժամկետ համագործակցությանը: Փորձի փոխանակմաննախագծի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի 18 մասնագետների հնարավորություն կտրվի ապրել և հստակ ծրագրիշրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում` 4-ից 8ամիսների ընթացքում:
Հավելյալ տեղեկատվության և հարցերի համար դիմեք նախագծի համակարգողներ Զեյնեփ Սունգուրին կամ Անուշ Բաբաջանյանին՝ [email protected] հասցեով:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |