Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծը սպասում է ձեր հայտերին՝ նախագծի երրորդ փուլի համար
08.11.2016
Թուրքիա | Հրանտ Դինք հիմնադրամ

31 կազմակերպություն Հայաստանից, 
50 Թուրքիայից պատրաստ են հանդիսանալու որպես
հյուրընկալող կազմակերպություն հարևան երկրի մասնագետների համար:

 

Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագիծը գործարկվել է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից 2014 թվականին՝ ելնելով երկու հարևան երկրների մասնագետների միջև միջսահմանային ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից՝ Եվրոպական Միությանֆինանսավորմամբ իրականացվող Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում։

2014-2015թթ․ առկա ֆինանսավորմամբ փորձի փոխանակման նախագիծը աջակցել է 91 դիմորդներից  6 մասնագետի Թուրքիայից և  12 մասնագետի Հայաստանից՝ իրենց գործունեությունը ծավալելու Ստամբուլում, Երևանում և Գյումրիում։ Մասնագետների և նրանց հյուրընկալող կազմակերպությունների փորձի մասին ավելին կարդալու համար հետևեք այս հղմանը։

2016-2017թթ․ 32 դիմորդներից 2016թ․ նոյեմբերից մինչև  2017թ․հունիսնընկած ժամանակահատվածում հարևան երկրում իրենց փոխանակման ծրագրերն իրականացնելու համար ընտրվել է 11 մասնագետ Հայաստանից և Թուրքիայից։

2017թ. Փորձի փոխանակման նախագիծը կշարունակի աջակցել ևս 7  մասնագետի՝Հայաստանից և Թուրքիայից, ում հնարավորություն կտրվի 4-ից 6 ամիսներիընթացքում ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում:

Փորձի փոխանակման նախագծի երրորդ փուլում հարևան երկրի մասնագետների համար որպես հյուրընկալ կազմակերպություն են հանդես գալու 43 կազմակերպություն Թուրքիայից և 31 կազմակերպությունՀայաստանից։

Բացի թվարկված հյուրընկալող կազմակերպությունների կողմից առաջադրված փորձի փոխանակման հնարավորություններից, դիմող մասնագետները կարող են նաև առաջարկել ծրագրերի` իրենց սեփական նախագծի գաղափարները:

Փորձի փոխանակման նախագիծը կշարունակի աջակցել ծրագրերի այնպիսի ոլորտների շրջանակներում, որտեղ նկատվում է փորձի փոխանակման և կայուն համագործակցության կարիք, այդ թվում գիտության, քաղաքացիական հասարակության, մեդիայի և հաղորդակցության, մշակույթի և արվեստի, ճարտարապետության և դիզայնի, խոհարարության, թարգմանչական գործի/լեզվի ուսուցման և իրավագիտության ոլորտներում:

Ո՞վ կարող է դիմել

• Ուսանողներ, գիտնականներ և անկախ հետազոտողներ
• Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ
• Լրագրողներ, թղթակիցներ, ֆոտոլրագրողներ
• Լուսանկարիչներ, արվեստագետներ, դիզայներներ, ճարտարապետներ, խոհարարներ
• Գրողներ, թարգմանիչներ
• Փորձագետներ՝ իրավունքի և հանրային կապերի ոլորտներում
• Ցանկացած անհատ, ով ցանկություն ունի առաջարկել սեփական նախագծի գաղափարը

 

Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի և 2016-2017 թթ.ին հյուրընկալող կազմակերպությունների կողմից առաջադրված ծրագրերին ավելի մանրամասն ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Փորձի փոխանակման նախագիծը բաց է Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիների և Հայաստում կամ Թուրքիայում կացության իրավունք ունեցող մարդկանց համար: Դիմորդները մինչև 2016թ.-ի նոյեմբերի 21-ը  պետք է լրացնեն դիմումի ձևն անգլերենով՝ կից ներկայացնելով երկու երաշխավորագիր և ինքնակենսագրականը (CV-ն), և դիմումն ուղարկեն [email protected]հասցեով: Դիմումը լրացնելուց և այն ուղարկելուց առաջ խնդրում ենք կարդալ Փորձի փոխանակման նախագծի կանոնակարգը , որտեղ ներկայացված են նախագծի նպատակները և մասնակցության չափորոշիչները:

Հրանտ Դինք հիմնադրամը կմեկտեղի բոլոր ստացված դիմումները և դրանք կներկայացնի համապատասխան հյուրընկալող կազմակերպություններին։ Վերջիններս պետք է ներկայացնեն, թե դիմորդներից ում են տալիս իրենց նախապատվությունը:

 

Առկա ֆինանսավորմամբ Փորձի փոխանակման նախագիծը երրորդ փուլի ընթացքում կկարողանա աջակցել 7 մասնագետի։ Եթե ավելի քան 7 մասնագետի տվյալ համընկնի հյուրընկալող կազմակերպությունների պահանջներին, ընտրող հանձնաժողովը, որի կազմում են երեք անձ՝ Հայաստանից և Թուրքիայից, կկատարի 7 մասնակցի վերջնական ընտրությունը: Ընտրող հանձնաժողովի անդամները կգործեն իրենց հնարավորությունների, փորձի և դատողությունների սահմաններում: Նրանց գնահատումը ոչ մի կերպ չի արտացոլում այն կազմակերպությունների հայացքները, որոնց հետ իրենք կապված են:

Հավելյալ տեղեկատվության և հարցերի համար դիմեք նախագծի համակարգողներ Արմենուհի Նիկողոսյանին, Աննա Եղոյանին կամ Զեյնեփ Սունգուրին հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]:

 

Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի ընտրող հանձնաժողով՝

Իբրահիմ Բեթիլ
Սեմա Կըլըչեր
Զառա Լավչյան

Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագիծը

ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից`

Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի

շրջանակներում:

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր