Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Թուրքիա-Հայաստան փորձի փոխանակման նախագիծը ներկայացվեց Երևանում 
16.07.2014
Հայաստան, Թուրքիա | Հրանտ Դինք հիմնադրամ
Հուլիսի 12-ին՝շաբաթօրը, Երևանի ԵՄ կենտրոնում հյուրընկալվեց «Սահմաններից Վեր» Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի վերաբերյալ հանդիպում, որի ընթացքում Հրանտ Դինք հիմնադրամի աշխատակիցները նախագիծը ներկայացրեցին պոտենցիալ հայտատուներին:

Ծրագրի համակարգողներ Անուշ Բաբաջանյանն ու ԱննաԵղոյանը, Եվրասիա hամագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչ Վազգեն Կարապետյանի հետ համատեղ, ներկայացրեցին ծրագրի ընդհանուր բովանդակությունը, ինչից հետո մանրամասն տեղեկատվություն տրամադրեցին փորձի փոխանակմաննախագծի, կանոնակարգի, դիմելուընթացակարգի, առաջարկվածփորձիփոխանակմանհնարավորությունների վերաբարյալ: Հանդիպումը եզրափակվեց հարց ու պատասխանով:

 

ԵՄ կենտրոնում հանդիպմանը ներկա էին նաև Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամ Գայանե Մկրտչյանը, Թուրքիայից և Հայաստանից ճանապարհորդական դրամաշնորհի ներկա և ապագա շահառուներ, Հայաստանի ընդունող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք ապագա հայտատուների հետ կիսեցին տեղեկատվություն ու պատասխանեցին նրանց հարցերին:


Նշենք, որ դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետն է հուլիսի 20-ը:Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք մեր կայք:

 

 

Տեսանյութեր
Սահմաններից վեր
Օրացույց
Դեկտեմբեր
2022
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր