ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակ ավելացնում է ուղղակի կապերը և խթանում համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։
2016 թ. նոյեմբերից 2017թ. փետրվար ամիսներին` Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտադիմումների ընդունման տասներորդ փուլում, մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 162 հայտ` երկու երկրներից: Մենք շատ ուրախ ենք հայտարարել, որ այս փուլում Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի 74 անհատի` 30-ը Հայաստանից, 44-ը՝ Թուրքիայից, ովքեր այցելելու են հարևան երկիր հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառուների փորձին ու տպավորություններին կարող եք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր կայքում:
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի
10-րդ փուլի դրամաշնորհառուներն են՝
Զիյա Ազազին` Ստամբուլից,ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ARé» թատերական փառատոնին մասնակցելու, ներկայացում բեմադրելու, մի քանի աշխատարաններ անցկացնելու և իր արտիստիկ գործունեությունը ներկայացնելու, ու հայաստանցիներից սովորելու նպատակով Երևան այցելելու համար:
Ռաֆիկ Մովսիսյանը՝ Երևանից, ով հանդիսանում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կինոգետ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Անկարայի միջազգային կինոփառատոնին մասնակցելու, հայկական կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը ներկայացնելու, կինոքննարկումը ֆասիլիտացնելու և կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին ժյուրիի անդամ լինելու նպատակով Անկարա այցելելու համար:
Դիանա Կարդումյանը` Աշտարակից, Ալեն Մանուկյանը և Նաիրա Մուրադյանը` Երևանից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Անկարայի միջազգային կինոփառատոնին մասնակցելու և համապատասխանաբար իրենց «Երկխոսություններ», «Հարություն», «Marc և Marc» կարճամետրաժ ֆիլմերը ներկայացնելու նպատակով Անկարա այցելելու համար:
Արտավազդ Վարդանյանը` Երևանից, ով հանդիսանում է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Անկարայի միջազգային կինոփառատոնը լուսաբանելու նպատակով Անկարա այցելելու համար, որտեղ ներկայացված է լինելու հայկական կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր:
Էսրա Օզբանը` Անկարայից,ով հանդիսանում է «Pink Life» ԼԳԲՏ համերաշխության ասոցիացիայի անդամ, և Տահիր Օնուր Չիմենը` Անկարայից, ով հանդիսանում է «Flying Broom» կանանց հաղորդակցության և հետազոտության ասոցիացիայի անդամ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ այցելելու Երևանև«Ոսկե Ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնին մասնակցելու, Հայաստանում կինոփառատոների և կինոարտադրության միջև երկխոսություն ստեղծելու նպատակով տարբեր ծրագրավորողների, կինոգործիչների և արվեստագետների հետ կապ հաստատելու, ինչպես նաև ԼԳԲՏ ակտիվիստների հետ հանդիպելու և այլ նախաձեռնությունների համար:
Եզգի Յըլդըզը` Ստամբուլից, ով հանդիսանում է «Նոր Ռադիոյի» անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանի փոքրամասնությունների և «Նոր Ռադիոյի» միջև ցանց ստեղծելու և «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ի հետ համագործակցելու նպատակով Երևան այցելելու համար:
Քերիմ Կյուրկչուն՝ Ստամբուլից, ով «Uniq» պատկերասրահի տնօրենն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Գյումրի այցելելուևհետագա համագործակցության նպատակով Հայաստանի տարբեր համադրողների, պատկերասրահների տնօրենների և արվեստագետների հետ հանդիպելու և իր բաց ստուդիա նախագիծը կյանքի կոչելու համար, որը բաղկացած է լինելու 2 մասից` աշխատարան և ցուցադրություն՝ առնվազն 5 հայ և 5 թուրք արվեստագետների մասնակցությամբ:
Ալլա Եղոյանը` Եղվարդից, Նադյա Հովհաննիսյանը` Գյումրիից և Սոֆյա Հակոբյանը` Երևանից, ովքեր հանդիսանում են ԵՓՐԱՏհետազոտական կենտրոնի անդամ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Թուրքիայում Սասունի քրիստոնյա և իսլամացված հայերով բնակեցված թաղամասերում հետազոտություններ անցկացնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար։
Սարհատ Պետրոսյանը` Երևանից, ով «Urbanlab» սոցիալ-մշակութային հիմնադրամի տնօրենն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ այցելելու Ստամբուլ, որպեսզիմասնակցի «Հայ-թուրքական երկխոսության և հիշողության աշխատարան» ծրագրին (Ստամբուլի փուլ), որն իրականացնում է «Karakutu» կազմակերպությունը՝ Կոնֆլիկտների հանգուցալուծման «Imagine» կենտրոնի հետ համագործակցությամբ:
Փինար Սայան` Ստամբուլից, ով Թուրքիայի Կոնֆլիկտների հանգուցալուծման «Imagine» կենտրոնի տնօրենն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Karakutu»-ի և «Imagine» կենտրոնի հետ համատեղ ջանքերով իրականացվող «Հայ-թուրքական երկխոսության և հիշողության աշխատարան» ծրագրին և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (ՀՌԿԿ) կողմից կազմակերպված «Հայաստան-Թուրքիա. ուղիների հարթում հանուն երկխոսության ու հաշտության» կոնֆերանսին մասնակցելու նպատակով Երևան այցելելու համար:
Արզու Ակարը, Ազիզ Թուլանը, Էնվեր Բիրիմը, Գյուլան Յակլավը, Մեհդի Տոկան, Մեհմեդ Սավաշ Յանըկը, Ռոնեյ Էրդինքը, Սեյհան Ալուն, Սիփան Էրեն և Ումրան Բաթուրայը` Դիարբեքիրից, ովքեր հանդիսանում են Դիարբեքիրի ֆորում թատրոնի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ աշխատարանի մասնակցելու, արվեստագետների հետ աշխատելու, սցենար մշակելու և ներկայացում բեմադրելու նպատակով Երևան այցելելու համար:
Արամ Անանյանը, ով «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենն է, Արեն Պետունցը, Էլեն Կոկչյանը, Հրաչ Միրզոյանը, Քնարիկ Միրզոյանը, Մարիամ Ղուկասյանը, Մարիամ Մելքոնյանը, Նաիրա Պողոսյանը, Սաթենիկ Պետրոսյանը և Տաթևիկ Հակոբյանը` Երևանի պետական համալսարանից,ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ թուրք գիտնականների հետ հանդիպելու, տարբեր գրադարաններ և Բողազըչը համալսարան այցելելու, ինչպես նաև հետագա հետազոտական ծրագրերի համար կապեր հաստատելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
Հասմիկ Մովսիսյանը` Երևանից, ով հանդիսանում է «Music of Armenia»-իգործադիր տնօրենը, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Music of Armenia»-ի գալիք «Ծովից ծով» փառատոնի համար հավանական տեղական գործընկերներ գտնելու և Հայաստանի ու Թուրքիայի երաժիշտների միջև համագործակցությունը` որպես երկու ազգերի միջև խաղաղության և բարեկամության ուղի, խրախուսելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
Հասմիկ Հարությունյանը` Երևանից,ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Թուրքիայի երաժիշտների հետ գիտելիքներ կիսելու և համագործակցության նպատակով Ստամբուլ այցելելու համար:
Բիրսեն Աթականը` Ստամբուլից,ով «Ոչ բռնի կրթության և հետազոտությունների» ասոցիացիայի փոխնախագահն է, ԱսլըՓոլաթդեմիրը` Դենիզլիից և Էլենի Դիքերը` Ստամբուլից, ովքեր “BoMoVu”-ի (Խոցելի խմբերի համար սպորտի և մարմնի շարժման ցանց) համահիմնադիրներն են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն, որպեսզի այցելեն Երևան՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» այցելելու և քննարկելու միացյալ համաժողովը, որ վերջիններս ցանկանում են կազմակերպել Ստամբուլում` կապված կոնֆլիկտային գոտիներում կանանց ֆիզիկական ներգրավվածության հետ, և «Հաշտեցման խաղեր» ծրագիրը (BarışaOyna) Հայաստանի սահմանին իրականացնելու հնարավորությունների մասին:
Սելին Սյուար Օրալը` Ստամբուլից, ով Ստամբուլի Այդին համալսարանի անդամ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևանայցելելուև նախապատրաստելու մի ծրագիր, որով նախատեսվում է ստեղծել Թուրքիայից վտարված հայերի թոռների կյանքի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ:
Այլա Ջին Յաքլեյը` Ստամբուլից,ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելուևՀայաստանում նյութեր հավաքելու նպատակով ուղևորություն անցկացնելու համար, որը շեշտը դնում է 4 հիմնական պատմությունների վրա՝ Հայաստանի և Թուրքիայի մերձեցմանը նպաստող զրույցներ, պատերազմի ժամանակ Սիրիայից փախած էթնիկ հայերի ինտեգրում, եզդիների կարգավիճակը Հայաստանում և Հայոց ցեղասպանության 2017 թվականի ոգեկոչումը:
Այլին Կըզըլը,ով հանդիսանում է «NarPhotos»-իանդամ, և Սերդար Բայրամը` Դիարբեքիրից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանի Արագածոտնի մարզում ապրող եզդիների կրոնական ծիսակատարությունները և կենցաղը պատմող լուսանկարներ անելու նպատակով Երևան այցելելու համար:
Սերփիլ Փոլաթը և Ֆաթմա Չելիկը` Դիարբեքիրից, ովքեր հանդիսանում են «NarPhotos»-իանդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «4Plus»-ի լուսանկարիչների հետ համագործակցելու հնարավորությունները քննարկելու և 1915 թ-ին Անատոլիայից բռնի տեղահանված հայերի մասին պատմող լուսանկարչական ծրագիր իրականացնելու նպատակով Երևան այցելելու համար:
Լուսինե Պետրոսյանը` Երևանից, ով «Հրապարակ»օրաթերթի լրագրող է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը և գահակալությունը լուսաբանելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
Էդուարդ Աբրահամյանը` Երևանից, ով հանդիսանում է Լայսեսթերիհամալսարանի ասպիրանտ հետազոտող, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ այցելելու և մասնակցելու հիմնականում Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության, անվտանգության խնդիրների, հարևանների և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ աշխատարանին և դաընթացին՝ կազմակերպված «Իմաստունների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (BILGESAM)» կողմից:
Ալինա Պողոսյանը` Երևանից, ով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ազգագրության և հնագիտության ինստիտուտի հետազոտող է, և Վահրամ Դանիելյանը` Նոր Հաճնից, ով հանդիսանում է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի դոցենտ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ այցելելու և թուրք հանդիսատեսին «Տարբերությունների բանակցությունները ընդհանուր քաղաքային միջավայրում» խորագիրը կրող ծրագիրը ներկայացնելու համար, որը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում հրատարակվելիք առցանց էսեների հավաքածու է:
Արմենուհի Սարդարյանը, Գայանե Մովսիսյանը, Կարինե Մխիթարյանը, Լիա Ղազարյանը, Լիլիթ Ղուկասյանը և Մարիամ Ադամյանը` Հրազդանից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ այցելելու և Թուրքիայի հատուկ կարիքներով երեխաների համար քառօրյա աշխատարան անցկացնելու համար, որի նպատակն է օգնել նրանց ձեռք բերել իրենց առօրյա կյանքի համար օգտակար հմտություններ, ինչպես նաև փորձով փոխանակվելու այն գործընկերների հետ, ովքեր աշխատում են անապահով և հաշմանդամ երեխաների հետ:
Մելիք Էլիկը, Մեզրա Օները, Յիլդիզ Տահտաջին՝ Դիարբեքիրից, ովքեր հանդիսանում են Դիարբեքիրի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Հայկական արտագաղթի հետևանքները Ամեդ (Տիգրանակերտ), Բեյրութ և Երևան քաղաքների ճարտարապետության վրա» խորագիրը կրող հոդվածի վերաբերյալ հետազոտություն անցկացնելու նպատակով Երևան այցելելու համար:
Հայրեթթին Պիսկինը, ԼամիաԻնջի Ակալպը և Լեյլա Յավուզը` Չանակալեից, ովքեր հանդիսանում են Մարդու իրավունքների ասոցիացիայի խորհրդի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Վանաձոր այցելելու և փնտրելու իրավապաշտպան կազմակերպություններ ու վերջիններիս հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ:
Նեվրուզ Ուրունը` Վանից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և դենգբեշի հետ կապված հետազոտություն անցկացնելու նպատակով «Ռադիո Երևան» այցելելու համար:
Օնդեր Չելիկը` Վանից, ով Ջոնս Հոպկինս համալսարանի հետբուհական բաժնի ուսանող է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և «Հայաստան-Թուրքիա. ուղիների հարթում հանուն երկխոսության ու հաշտության» կոնֆերանսի ժամանակ ցեղասպանությունից առաջ և ընթացքում Վանի հայերի կողմից թաղված ոսկիների որոնմամբ զբաղվող քրդերի մասին աշխատություն ներկայացնելու, և Հնագիտության և ազգագրության ինստիտուտում հայ հնագետների ու մարդաբանների հետ հայոց նյութական ժառանգության և Վանի տարածքում գանձերի որսի մասին հարցազրույցներ անցկացնելու նպատակով:
Մասիս Կըչիկը` Ստամբուլից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և մասնակցելու «Կրթություն Հայաստան»-ի կողմից դասավանդման երկամյա ծրագրի՝ որի ուսուցիչները տեղափոխվում են Հայաստանի մարզային առավել անբարվոք վիճակում գտնվող դպրոցներ:
Սիմոն Հարթմանը և Հանդե Թոփալօղլուն` Ստամբուլից, ովքեր հանդիսանում են Հիշատակի և մշակույթի սոցիոլոգիայի ուսումնասիրության ասոցիացիայի (BEKS) անդամներ, ստանում են Երևան այցելելու ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն, որպեսզի կազմակերպեն աշխատարան՝ ներկայացնելու Ցեղասպանությունից հետո հիշողությունների համապարփակ սոցիոլոգիական դրսևորումների և Ցեղասպանությունից հետո 4-րդ սերնդի՝ այդ հարցին բախվելու և Թուրքիայի անցյալի միջով անցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ իրենց հետազոտության արդյունքները:
Աբդուլմութալիպ Կարաբալը, ով Նիշանթաշը համալսարանի արհեստագործական դպրոցի ուսանող է, և Սուլեյման Կուրթը` Դիարբեքիրից, ով Դիարբեքիրիհամայնքապետարանի սոցիալական ծառայություններ բաժնի երաժշտության ուսուցիչ է, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևանի և Գյումրիի կոնսերվատորիաներում քանոնի վարպետների հետ հարցազրույցներ անցկացնելու և եզդիների գյուղերում իրենց տեղի երգերը ձայնագրելու նպատակով Երևան այցելելու համար:
Յասմին Ինջեօղլուն` Ստամբուլից, ով հաղորդակցման մասնագետ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ատելության խոսքի դեմ հայկական և թուրքական լրատվամիջոցներում լուսաբանման վերաբերյալ հետազոտություն և հայ լրագրողների հետ հարցազրույցներ անցկացնելու նպատակով Երևան այցելելու համար:
Էրկան Կալենդերլին, Էմին Ույլկերիմը, Հալիլ Բաշօղլուն և Հասան Չակմակը` Ստամբուլից, ովքեր հանդիսանում են “Sentez” խմբի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և հայկական որմնադիր քարերի և փայտի վրա փորագրող վարպետների աշխատանքը նկարահանելու համար, որոնք ցույց են տալու Անատոլիայի հողի վրա երկու ժողովուրդների միախառնված ավանդույթները արհեստների միջոցով:
Զեյնալ Աբիդին Կըզըլյապրակը` Ստամբուլից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Վանաձոր այցելելու և լրագրողների հետ հանդիպելու և իրավապաշտպան կազմակերպություններ այցելելու համար:
Մահիր Կարտալը` Ստամբուլից,ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` հայ դուդուկահարների հետ հանդիպելու նպատակով Երևան այցելելու համար:
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը սպասում է Ձեր հայտերին
Շնորհիվ Եվրոպական Միության ֆինանսական աջակցության Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2016թ.-ի հուլիսից մինչև 2017թ.-ի հուլիս ընկած ժամանակահատվածում կշարունակի աջակցել Հայաստանից և Թուրքիայից առնվազն 180 անհատի և շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնությունների՝ հարևան երկիր այցելելու և տարբեր ոլորտներում իրենց ուսումնասիրություններն ու գործունեությունը ծավալելու համար: Ճանապարհորդական դրամաշնորհը կհոգա դրամաշնորհառուների միջազգային և միջքաղաքային ճանապարհածախսերը:
Հայտերիընդունմանհաջորդվերջնաժամկետնէ2017թ.-իապրիլի 25-ը:
Ձեր հայտն ուղարկելուց առաջ խնդրում ենք ընթերցել Հայաստան Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգը։
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտը լրացնելու համար սեղմեք այստեղ։
Ձեր հարցերը կարող եք ուղղել ծրագրի համակարգողներ Աննա Եղոյանին, Արմենուհի Նիկողոսյանին և Նազլը Թյուրքերին [email protected] հասցեով։
Հայաստան–Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ՝
Անահիտ Մինասյան
Տիգրան Ալթուն
Ֆերայ Սալման
Գայանե Մկրտչյան
Գյուլեսին Նեմուտլու
Նելլի Մինասյան
2016-2017թթ.-ինՀրանտԴինքհիմնադրամըՀայաստան-Թուրքիաճանապարհորդականդրամաշնորհնիրականացնումէ «ԱջակցությունՀայաստան-Թուրքիակարգավորմանգործընթացին» ծրագրի 2-րդփուլի շրջանակներում ԵվրոպականՄիությանֆինանսականաջակցությանշնորհիվ՝ՀայաստանումհամագործակցելովԵվրասիահամագործակցությունհիմնադրամի (EPF) ևԳյումրու«Երիտասարադականնախաձեռնություններիկենտրոն»ՀԿ (YIC) հետ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |