Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
«Թուրք-հայկական երկխոսություն. հակամարտությունների հաղթահարման» ձմեռային դպրոցը կմեկնարկի հունվարի 12-ին
12.01.2015
Հայաստան, Թուրքիա |
Թուրքիայի Օկան համալսարանը, հայաստանյան գործընկերների հետ համատեղ, կազմակերպում է «Թուրք-հայկական երկխոսություն. հակամարտությունների հաղթահարման» ձմեռային դպրոց:

Ձմեռային դպրոցը կանցկացվի 2015թ.-ի հունվարի 12-ից 21-ը Երևանում և Ստամբուլում: Այն կմիավորի 14 ուսանողի և գիտնականի Օկան և Երևանի պետական համալսարաններից:

Թուրքիայի Օկան համալսարանը, հայաստանյան գործընկերների հետ համատեղ, կազմակերպում է «Թուրք-հայկական երկխոսություն. հակամարտությունների հաղթահարման» ձմեռային դպրոց: Ձմեռային դպրոցը կանցկացվի 2015թ.-ի հունվարի 12-ից  21-ը  Երևանում և  Ստամբուլում: Այն կմիավորի 14 ուսանողի և գիտնականի Օկան և Երևանի պետական համալսարաններից:

 

Ձմեռային դպրոցը, որն իրագործվում է Օկան համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնից Ումուտ Ազակի, Երևանի պետական համալսարանի, Կոնֆլիկտների հաղթահարման «Իմեջին» կենտրոնի և Երևանի երիտասարդ պատմաբանների ասոցիացիայի համագործակցության շնորհիվ, հնարավորություն կտա երկու երկրների ուսանողներին և դասախոսներին մասնակցել երկխոսության և հակամարտությունների հաղթահարման վերաբերյալ սեմինարների, ինչպես նաև տարատեսակ միջոցառումների Ստամբուլում և Երևանում: Այս սեմինարները և միջոցառումները հնարավոր կդարձնեն ոչ միայն կողմերի միջև խաղաղ երկխոսությունը, այլև երկու համալսարանների ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի միջև երկարաժամկետ կապերի և համագործակցության ստեղծման հնարավորություն կստեղծեն:

 

Ձմեռային դպրոցի ստամբուլյան փուլի ընթացքում կայանալիք միջոցառումներից մեկը «Երաժշտական ճամփորդություն Հայաստանից Թուրքիա»-ն է, որը տեղի կունենա հունվարի 18-ին «Ջեզայիր» հանդիպումների սրահում (Գալաթասարայ, Ստամբուլ): Երեկոյի հյուրն է լինելու նշանավոր DJ և երգահան Մուրատ Մերիչը, ով հանդես կգա դասախոսությամբ:

 

«Թուրք-հայկական երկխոսության և դիսկուրսի ձևափոխման» ձմեռային դպրոցը դրամաշնորհային ծրագիր է, որն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր