

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Համերգը կկայանա օգոստոսի 5-ին, ժամը 20:00 «Նազիմ Հիքմեթ» մշակույթի կենտրոնում:
Միջոցառման ընթացքում կհնչեն ինչպես հայկական, այնպես էլ թուրքական երգեր. մասնակիցները կկատարեն ընդհանուր ծագում ունեցող երգեր, ինչպես նաեւ կներկայացնեն, թե ինչ է արվել նախագծի ընթացքում Երեւանում եւ Ստամբուլում:
Անժելա Սարգսյանը, Կատարինե Գալստյանը, Զարեհ Գալստյանը, Հայկ Կարապետյանը, Ստեփան Տեր-Ղեւոնդյանը եւ Մադլենա Գալստյանը «United Harmonies» երաժշտական խմբի անդամներ են եւ կմեկնեն Ստամբուլ որպես Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի իններորդ փուլի դրամաշնորհառուներ:
2016-2017 թվականների ընթացքում Հրանտ Դինք Հիմնադրամի նախաձեռնած Ճանապարհորդական դրամաշնորհը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից`«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագրի շրջանակներում, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի եւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |