

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Ֆիլմում ընդգրկվելու են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների տարբեր փուլեր, այդ թվում` 1991-1992 թվականներին նորանկախ Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն ընդհուպ մինչև հայ-թուրքական սահմանի փակումը 1993 թվականին, Հայոց ցեղասպանության խնդրի ընդգրկումը 1998-2008 թվականների Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները 2001-2004 թվականներին, Հրանտ Դինքի սպանությունը 2007 թվականին, ինչպես նաև 2008-2010 թվականների հայ-թուրքական արձանագրությունները և «ֆուտբոլային» դիվանագիտությունը:
Վավերագրական ֆիլմում կներկայացվեն նաև հայ-թուրքական շփումները տարբեր միջազգային հարթակներում, այդ թվում` Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի Խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության
շրջանակներում: Դրամաշնորհառուն նախատեսում է ապահովել լայն հանրության ուշադրությունն այս վավերագրական ֆիլմի նկատմամբ՝ ներառելով այն 2015 թվականի հուլիսին Հայաստանում կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրում:
Ընդհանուր առմամբ, նախագիծը կօգնի հայ և թուրք հասարակություններին ավելի լավ ընկալել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ 1990-
ական թվականներից ի վեր ձեռնարկվող ջանքերի ծավալը՝ միաժամանակ մտաբերելով ավելի արդյունավետ նախաձեռնություններ, որոնք ապագայում կնպաստեն հարաբերությունների լիարժեք կարգավորմանը:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |