Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
«Յավաշ-կամաց» երկրորդ ամառային դպրոցը տեղի կունենա 2015 թ-ի օգոստոսի 9-16-ը Հայաստանում
29.04.2015
Հայաստան | Քաղաքացիական ասամբլեա

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ - “YAVAŞ-GAMATS  2014”/«ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ 2015»

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Թուրքիայի, Ստամբուլ եւ Վանաձորի գրասենյակները հայտարարում են ամառային դպրոցի մասնակցության մրցույթ Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 40 երիտասարդ ուսուցիչների եւ ուսանողների համար:

 

«Յավաշ-կամաց» առաջին դպրոցը տեղի ունեցավ Թուրքիայում 2014 թ-ի օգոստոսին՝ նպատակ ունենալով խթանել երկու երկրների հասարակությունների միջեւ վստահություն հաստատմանը:

 

«Յավաշ-կամաց» երկրորդ ամառային դպրոցը տեղի կունենա 2015 թ-ի օգոստոսի 9-16-ը Հայաստանում:

 

7-օրյա ծրագիրը ներառում է Հայաստանից եւ Թուրքիայից փորձագետների, հեղինակների, լրագրողների, ռեժիսորների կողմից մատուցվող թեմատիկ  դասախոսություններ, աշխատանքային քննարկումներ, կլոր սեղաններ, խմբային աշխատանքներ, հայերեն-թուրքերեն լեզուների արագացված  դասընթաց եւ ֆիլմերի ցուցադրում, որոնք նպատակ ունեն ընդլայնելու մասնակիցների աշխարհայացքը եւ հզորացնելու նրանց կարողությունները կոնֆլիկտի տրանսֆորմացիայի գործում:

 

Ծրագրին կարող են մասնակցել.

 

-        մինչեւ 5 տարի աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչները 

-        մանկավարժական կրթություն ստացող ուսանողները:

 

Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը իրականացվում են կազմակերպիչների կողմից: Ծրագրի ամբողջ ընթացքում կապահովվի հայերեն-թուրքերեն համաժամանակյա թարգմանություն: Անգլերեն լեզվի իմացությունը կհամարվի առավելություն:

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝  2015 թ-իմայիսի28-ըԱյստեղ կարող եք բեռնել հայտերը:Բոլոր դիմողները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչեւ 2015 թ-ի հունիսի 19-ը:

 

Հայտերը կարող եք ուղարկել հետեւյալ էլ-հասցեով՝ [email protected]

Ծրագրի հետ կապված մանրամասների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին:

 

Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59

Հեռախոս՝ 0322 4 22 68

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր