Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Արվեստի պատմաբանների և ճարտարապետների փոխայցելություններ
Հայաստան, Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Արվեստի պատմաբանների և ճարտարապետների փոխայցելությունների ծրագիրը նպատակ ունի ստեղծել գիտական համագործակցություն Թուրքիայում հայկական պատմամշակութային ժառանգության ապացույցները կրող շինությունների պատշաճ վերականգնման համար: Մինչ այժմ Թուրքիայի կառավարության կողմից իրականացված փոքրաթիվ այդպիսի շինությունների վերականգնման աշխատանքներում ընդգրկվել են միայն թուրք մասնագետներ ՝առանց հայ փորձագետների ներգրավման։

Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայում սկսել են ավելի հաճախ խոսել Հայաստանի և հայերի մասին, բացակայում է վերականգնված շինությունների  հայերի կողմից ստեղծման մասին ակնհայտ հիշատակումը՝ նշելով միայն  թագավորական տոհմերի անվանումները։  Այդ հուշարձանների մի մասը աշխարհին ներկայացվում է որպես Օսմանյան Թուրքիայի կամ Անատոլիայի միջնադարյան մշակույթի ժառանգություն՝ առանց նշելու դրանց հայկական ծագումը։

 

Երկու երկրների միջև պաշտոնական հարաբերությունների բացակայության պարագայում, ԵՀՀ-ի և Անադոլու Քյուլթուրի աջակցությունը կարող է էական դերակատարում ունենալ  Հայաստանից և Թուրքիայից արվեստի պատմաբանների և ճարտարապետների միջև մասնագիտական կապերի ստեղծմանը՝ նպաստելով հայկական ճարտարապետական ժառանգության վերականգման հետագա աշխատանքներին մասնագետների ներգրավվածությանը ։

 

Ծրագրի շրջանակներում հայ արվեստի պատմաբանների և ճարտարապետների խումբը կայցելի Թուրքիայի արևելյան շրջանները, իսկ թուրք մասնագետները կայցելեն Հայաստան։ 

 

ԵՀՀ-ն և Անադոլու Քյուլթուրը միասին կկազմակերպեն Հայաստանում և Թուրքիայում փոխայցելությունների ծրագրերը, ընդգրկելով  մասնագիտական քննարկումներ (այդ թվում տեղական և ազգային, պետական և ոչ պետական մակարդակներում) և պատմամշակութային կոթողներ այցելություններ։

 

Փոխանակման ծրագիրը կնպաստի արվեստի պատմաբանների և ճարտարապետների միջև պաշտոնական և ոչ պաշտոնական հարաբերությունների հաստատմանը և հիմքեր կստեղծի Թուրքիայում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պատշաճ վերականգնման համար։    

 

Related Materials
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր