

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում կան ստեղծագործող-արվեստագետ համայնքի ներկայացուցիչներ, որոնք իրենց աշխատանքներում արծարծում են քաղաքական և սոցիալական թեմաներ: Գործում են նաև քաղաքացիական հասարակության փոքրաթիվ ակտիվիստներ (որոնց թիվը հետզհետե աճում է), որոնք խթանում են գեղարվեստական առումով հարուստ և դինամիկ տեղական շարժումները:
Այդ ստեղծագործողները և տեղական ակտիվիստները միմյանց հետ ամուր կապեր են ստեղծում տեղական ցանցերի միջոցով, իսկ նրանցից ոմանք ներգրավվում են նաև անդրսահմանային համագործակցությունում` տարբեր նախաձեռնությունների միջոցով:
Անադոլու Քյուլթյուրը կազմակերպում է սեմինար երկու երկների ժողովրդական ակտիվիստների և փորձառու արվեստագետների մասնակցությամբ` երկու երկրների ընթացիկ խնդիրների քննարկման համար հիմք նախապատրաստելու և համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:
Տեսադիտողական մեթոդների, հանրային արվեստի, կատարողական արվեստի և այլ ոլորտներում մասնագիտացված արվեստագետներին կտրվի քաղաքացիական ակտիվիզմի արվեստում տարբեր միջոցների կիրառումն ուսումնասիրելու հնարավորություն, իսկ տարբեր ոլորտներում (օրինակ` մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքային փոխակերպումներ և շրջակա միջավայրի պահպանություն, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, գենդերային իրավահավասարություն և այլն) գործունեություն ծավալող տեղական ակտիիստները միմյանց հետ կփոխանակեն իրենց փորձը գեղարվեստական ձևերի արդյունավետ կիրառության ոլորտում:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |