Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայտնի են դարձել Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հաղթողները
16.07.2014
Հայաստան | Անադոլու Քյուլթյուր
Հուլիսի 16-ին Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման աշխատաժողովի պաշտոնական ժուրին հայտարարեց հաղթող նախագիծը` Սեվդա Ուսանողլուի «Պաստելի աղոտ նկարը»:

 «Պաստելի աղոտ նկարը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի նախագիծ է, որը պատմում է 1915 թվականին առեվանգված փոքրիկ հայ աղջկա մասին:

 

Նախագծին շնորհվել է 10 հազար ԱՄՆ դոլար:

 

Ռեժիսորներ Մեսուտ Թուֆանի և Արա Շիրինյանի «Չուխաջյանի հետքերով» համատեղ նախագիծն արժանացել է ժուրիի հատուկ հիշատակման: Սա վավերագրական ֆիլմի նախագիծ է, որը պատմելու է խոշոր երաժշտական գործչի` ոչ միայն հայկական, այլև թուրքական մշակույթում ունեցած մեծ ներդրման մասին:

 

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի ունեցավ հուլիսի 14-16-ը Երևանում, Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Աշխատաժողովին մասնակցելու համար ընտրվել էին տասը նախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:

 

Այս տարվա կինոպլատֆորմի ժուրիի անդամներն էին ռեժիսոր և սցենարիստ Գիդեոն Կոպելը (Մեծ Բրիտանիա), «Անադոլու Կուլտուր» կազմակերպության խորհրդատու, պրոդյուսեր Չիգդեմ Մաթերը (Թուրքիա), ռեժիսոր և պրոդյուսեր Մելեք Ուլագայ Թայլանը (Թուրքիա), ռեժիսոր Էմինե Յիլդիրիմը (Թուրքիա), լրագրող Մանանա Ասլամազյանը (Հայաստան), «Եվրասիա» Հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը (Հայաստան), Նաիրա Սուլթանյանը Մեծ Բրիտանիայի դեսպանատնից (Հայաստան):

 

 

Այս միջոցառումը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

 

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ 2014» նախագիծը համաֆինանսավորված է Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան դրամաշնորհով:

 

 

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր