Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
«Կին դենգբեժ և աշուղներ» ծրագիրը մեկնարկեց Երեւանում
26.05.2014
Անադոլու Քյուլթյուր
Դենգբեժ Գազինի և Աշուղ Լեյլիի առաջին համերգը տեղի ունեցավ Երևանում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, սույն թվականի մայիսի 26-ին, ժամը` 19.00-ին:

CivilNet -ը ուղիղ եթերով հեռարձակեց «Կին դենգբեժ և աշուղներ» ծրագրի առաջին համերգը՝ Հայաստանից դուրս այն ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու նպատակով: 

 

Պատմական արժեք ունեցող աշուղական և դենգբեժական ավանդույթները այսօր ևս կան և պահպանվում են թե՜ Հայաստանում և թե Թուրքիայում ՝ որպես ժողովրդական բանահյուսության տեսակներ:

 

Պաշտոնական պատմագրությունը բավարար ուշադրության չի արժանացրել այս ավանդույթների սկզբնավորման և փոխազդեցության վրա , որը պատճառ է հանդիսացել համատեղ պատմությունների անհետացման համար: 

 

Ծրագրի շրջանակներում տեղի կունենա երեք համերգ , որին կմասնակցեն երկու ավանդույթների մերօրյա անզուգական կրողներ դենգբեժ Գազինը՝ Վանից և աշուղ Լեյլին՝ Երևանից : Առաջին համերգի վերաբերյալ աշխատանքները սկսվել են մայիսի 19-ին՝ Երևանում: Դենգբեժ Գազինին ձայնակցում են Վանի կին արվեստագետների միությունից երեք աշակերտ, իսկ աշուղ Լեյլիին ձայնակցում են երաժիշտներ Երևանից: Բացի քրդերեն և հայերեն համատեղ ներկայացվող ծրագրից, դենգբեժ Գազինը և աշուղ Լեյլին կերգեն նաև իրենց հեղինակած երգերը ևս:

 

Ծրագրի երաժշտական  ղեկավարը Հայաստանում «Վան նախագիծ» երաժշտական խմբի հիմնադիր Նորայր Քարդաշյանն է: 

 

Համերգներին զուգընթաց աշուղական ավանդույթների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարող խմբին իրենց աջակցությունն են ցուցաբերում աշուղագետ Լուսինե Նազարյանը և մարդաբան Մարլենե Շեֆերսը Քեմբրիջի համալսարանից : 

 

Մայիսի 26-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցող համերգին կհաջորդի նրանց երկրորդ հանդիպումը , որը տեղի կունենա օգոստոս ամսին՝ Ստանբուլում: Ծրագիրը կեզրափակվի 2014թ. սեպտեմբերի 7 -ին ՝ Վանի Ախթամար կղզում, Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվող պատարագից առաջ:

 

Խումբը Վանի շրջանում կշարունակի կատարել ուսումնասիրություններ: 

 

Աշխատանքների արդյունքում դենգբեժների և աշուղների պատմած պատմությունները կամփոփվեն մեկ գրքում, ինչպես նաև կձայնագրվի դենգբեժ Գազինի և աշուղ Լեյլիի ձայնասկավառակը: 

 

«Կին դենգբեժ և աշուղներ» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում: 

 

Մանրամասն տեղեկությունների համար՝ կարելի է գրել այս հասցեներին. Թամար Նալչը` [email protected] , Իրեմ Արգաթ [email protected] :

Տեսանյութեր
Հայաստանի և Թուրքիայի կին աշուղները
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր