

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Imc Tv -ն ձեռնարկել է այս վավերագրական նախագիծը ի նպաստ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ բացահայտելով Թուրքիայի հասարակության տարբեր շերտերի վերաբերմունքը հայ ժողովրդի` 20-րդ դարասկզբին կրած ողբերգության կապակցությամբ:
Նպատակ ունենալով իմանալ և տարածել քուրդ ժողովրդի տեսակետը 1915-ի ողբերգական իրադարձությունների առնչությամբ տարվող երկխոսությունների կապակցությամբ՝ imc tv Թուրքիայի քրդական համայնքի հեղինակավոր անձանց, մտավորականների հետ նախաձեռնեց հարցազրույցների շարք:
Հարցազրույցների շարքը կհեռարձակվի Imc Tv-ի կողմից՝ «Դեմ առ դեմ» (Face to Face) խորագրի ներքո:
«Դեմ առ դեմ»-ի երկրորդ հաղորդումը Թարիք Զիյա Այքինի հետ կհեռարձակվի 2015-ի փետրվարի 18-ին 22:15-ին (CET + 1) imc tv-ով:
«Դեմ առ դեմ»-ի 2015-ի փետրվարի 11-ին թողարկված առաջին հարցազրույցը Օսման Բայդեմիրի հետ կարող եք դիտել այստեղ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |