Եվրոպական միության նախաձեռնություն
Դրամաշնորհ » Ինչպես դիմել
Ինչպես դիմել

Bridge Grant Scheme Logos

 «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր:Ծրագիրը ֆինանսավորվում է`

Եվրոպական միության «Կայունության և խաղաղության գործիք» նախաձեռնության շրջանակներում,

Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված կարճաժամկետ օժանդակության շրջանակներում:

 

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծության ամրապնդմանը: Այս նպատակին հասնելու համար Ծրագիրը նախատեսում է ընդլայնել տնտեսական, մշակութային, կրթական և իրազեկման բնագավառներում ներգրավված դերակատարների ցանցը` նպաստելով Հայաստանի և Թուրքիայի միջև տեղեկատվական հոսքի և լրատվամիջոցների, ինչպես նաև փորձագիտական խմբերի և տարբեր հաստատությունների միջև աշխատանքներին:   

 

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը (ՀԴՀ)։

 

Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին:  Այս նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով` այդ կերպ նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը: 

 

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 80,000 եվրո, որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 5,000-ից մինչև 20,000 եվրոարժողության դրամաշնորհներ` 4-ից 8 անհատների կամ կազմակերպությունների:  

 

Դիմումներ կարող են ներկայացնել ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (բացառությամբ կոնսորցիումի անդամների), այնպես էլ անհատները: Անհատների դեպքում դիմողները պետք է մասնակցեն նախադրամաշնորհային հանդիպումների` ներկայացնելով նախատեսվող աշխատանքների կատարման և պարտականությունների բաշխման հստակ սկզբունքներ: Այդ հանդիպումները տեղի կունենան ՀԴՀ-ում` Թուրքիայում դիմողների համար, կամ ԵՀՀ-ում` Հայաստանում դիմողների համար: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կարող են տրամադրվել նաև շահույթ հետապնդող  կազմակերպություններին այն դեպքում, եթե առաջարկվող ծրագիրը նպաստի Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և դրամաշնորհային միջոցները չօգտագործվեն շահույթ ստանալու նպատակով:  Դիմող կազմակերպությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանում կամ Թուրքիայում: Դիմող անհատները պետք է լինեն Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիներ կամ ունենան այդ երկրներում մշտական բնակության թույլտվություն:

 

Դիմումները կուսումնասիրվեն Գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում կներառվեն կոնսորցիումի բոլոր անդամների կողմից նշանակված ներկայացուցիչներ։ Եվրոպական միության և Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները որպես դիտորդ կներգրավվեն Գնահատող հանձնաժողովի աշխատանքներում։ Պետական և քաղաքական ուղղվածություն ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել դրամաշնորհների մրցույթին: Դիմումներն ուսումնասիրելիս Գնահատող հանձնաժողովը կղեկավարվի հետևյալ գնահատման չափանիշներով.

 

  • Արդյոք առաջարկվող ծրագիրը նպաստում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին II» ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը:
  • Արդյոք առաջարկվող ծրագիրն արձագանքում է իր թիրախային խմբերի կոնկրետ կարիքների ապահովմանը և սահմանափակումների նվազեցմանը: 
  • Արդյոք առաջարկվող ծրագիրը ներառում է Հայաստանում և Թուրքիայում գործող կազմակերպությունների և (կամ) այդ երկրներում բնակվող անհատների միջև համագործակցություն կառուցելու բաղադրիչը:
  • Արդյոք առաջարկվող ծրագիրն ապահովում է ծրագրի արդունքների կայունության նվազագույն աստիճան` ծրագրի ավարտից հետո:
  • Արդյոք առաջարկվող ծրագիրը նորարար է և ապահովում է «հավելյալ արժեք»:
  • Արդյոք բյուջեն իրատեսական է և համապատասխանում է առաջարկվող ծրագրային գործունեությանը:
  • Արդյոք դիմողն ունի բավարար կարողություններ առաջարկվող ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար:

Կոնսորցիումը կաջակցի իրականացվող ծրագրերի հրապարակայնությանը և նրանց միջև համագործակցության հաստատմանը: Ծրագրերի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով: Մրցույթում հաղթած դրամաշնորհառուները կներառվեն Կոնսորցիումի տվյալների բազայում և պարբերաբար կստանան թարմ տեղեկություններ Ծրագրի մասին, ինչպես նաև հրավերներ կստանան մասնակցելու Կոնսորցիումի կողմից իրականացվող տարբեր միջոցառումներում:   

 

Կոնսորցիումի կողմից առաջին դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2014թ.–ի մայիսին, որի արդյունքում ստացվել է 130 առաջարկ, որոնցից 60-ը` Հայաստանից և 70-ը` Թուրքիայից։ Գնահատող հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 11 առաջարկ` 6-ը Հայաստանից և 5-ը Թուրքիայից։  

 

Դրամաշնորհային ծրագրի հաջորդ փուլը հայտարարվեց 2016 թ․ հուլիսին, որի արդյունքում ստացվել է 47 առաջարկ՝ 31-ը Հայաստանից և 16-ը Թուրքիայից։ Գնահատող հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 9 առաջարկ՝ 6-ը Հայաստանից և 3-ը Թուրքիայից։

 

Դրամաշնորհների մրցույթին ներկայիս փուլին մասնակցելու վերջնաժամկետը 2017թ.-ի դեկտեմբերի 18-ն է: Մինչև նշված վերջնաժամկետը ներկայացված ծրագիր-առաջարկների դիտարկման արդյունքները կհայտարարվեն 2018թ. հունվարին: Այս դեպքում ծրագրերը կարող են մեկնարկել 2018թ. փետրվարին և ավարտվել մինչև 2018թ. հոկտեմբերի 31-ը:

 

Դիմումները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով և ներառեն սահմանված ձևաչափով կազմված հետևյալ փաստաթղթերը.

Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան) հետևյալ հասցեով` [email protected]:

 

Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է ներկայացնեն Հրանտ Դինք հիմնադրամին (Թուրքիա)` [email protected]:

 

Նախքան դիմումներ ներկայացնելը դիմող կազմակերպությունները/անհատները պետք է ծանոթանան Դրամաշնորհների դիմումներ ներկայացնելու ուղեցույցին :

 

Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել Լուսինե Ավագյանին, հեռ.` +374 10 25 15 75 (ներքին համար` 118), էլ.փոստ` [email protected]:  

 

Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել Չագդաշ Օզբականին, հեռ․՝ +90 212 240 33 61 (ներքին համար՝ 227), էլ. փոստ` [email protected]:

Օրացույց
Դեկտեմբեր
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր