Թեպետ Հայաստանի միգրացիոն պոտենցիալի համար ամենագրավիչ երկիրը եղել և շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, սակայն անկախության տարիներից սկսած նկատվում են որոշակի միգրացիոն հոսքեր դեպի Թուրքիա, մասնավորապես՝ Ստամբուլ: Սակայն այն պատճառով, որ այս ուղղությունը շատ փոքր տեղ է զբաղեցնում հայ միգրանտների համար ցանկալի համարվող վերջնակետ երկրների շարքում, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը որևէ տվյալներ նախկինում չի հավաքագրել: Մինչդեռ հայ-թուրքական բացակայող դիվանագիտական հարաբերությունների պայմաններում հայ միգրանտները մատնված են լիակատար մոռացության և այս ուղղությամբ հետազոտություններ գրեթե չեն արվում. վերջինն արված է 2009թ.:
Այս հետազոտությունը ինչ-որ կերպ լցնում է այն դատարկությունը, որ կա հայ միգրանտների կեցության և կարգավիճակը ներկայացնող գրականությունում: Ամբողջական նկարագրին կարող եք ծանոթանալ
այստեղ: