Եվրոպական միության նախաձեռնություն
Panorama.am: Հայ-թուրքական հարաբերությունների գերակայություններից պետք է լինի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը. Շարպանտիեն
10.05.2017
Երևանում առաջին անգամ այսօր տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումը, որի նպատակն է խթանել Հայաստանում և Թուրքիայում հրեշտակ-ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը և ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձևաչափերը, միջազգային լավագույն փորձը: Միջոցառումը կազմակերպվել էր Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ), Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ), Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջել լաբս»-ի հետ համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նա իր խոսքում նշեց, որ Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումը եզակի իրադարձություն է, որի նպատակն է սատարել ձեռնարկատիրական էկոհամակարգերի ստեղծմանը, կապ հաստատել հայ և թուրք ձեռնարկատերերի, ներդրողների միջև՝ հաստատելու առևտրատնտեսական հարաբերություններ:
A1plus.am: Հայաստանում փնտրվում են «հրեշտակ ներդրողներ» (տեսանյութ)
10.05.2017
«Հրեշտակ ներդրողներ» արտահայտությունը Հայաստանում առանձնապես տարածված չէ, սակայն ողջ աշխարհում գոյություն ունեն նման ցանցեր։ Դրանք այն մեծահարուստներն են, ովքեր զարգանալու ներուժ ունեցող սթարթափերին ֆինանսական միջոցներ են առաջարկում։ Դույգու Օկթեմը ներկայացուցիչն է Եվրոպական ներդրողների հիմնադրամի, որի նպատակը սթարթափերի հետ կապ հաստատելն ու նրանց համար ներդրողներ գտնելն է, մասնավորապես Թուրքիայում։ Դույգու Օկթեմը Երեւանում է Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպմանը մասնակցելու համար. «Ես լավատես եմ, հավատում եմ, որ նման ծրագրերը հնարավորություն կտան, որ հայ-թուրքական հարաբերություններում առկա սառույցը հալչի։ Ես դեռեւս ծանոթ չեմ Հայաստանի ուժեղ կողմերին, սակայն կարծում եմ, որ մեր երկրների հրեշտակ ներդրողները կարող են կապեր հաստատել եւ որոշակի ներդրումներ կատարել ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում, քանի որ թուրքական շուկան բաց է, մենք շահագրգռված ենք ընդունելու նաեւ հայկական սթարթափերին, ինչո՞ւ ոչ»։
Haynews.am: Այստեղ կա փորձ, տաղանդ, ժառանգություն․ Forbes-ի թղթակիցը՝ Հայաստանի մասին
10.05.2017
Լոնդոնում Forbes ամսագրի, ինչպես նաև BBC-ի բիզնեսի և տեխնոլոգիաների գծով մշտական թղթակից Մոնթի Մանֆորդը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի ներդրողների համագործակցությունը կարող է լավագույն ձևը լինել երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվելու ուղղությամբ: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կարծում է՝ ամեն դեպքում երկու երկրների միջև հարաբերությունների վերջնական բարելավման համար ժամանակ կպահանջվի: «Երկարատև գործընթաց է լինելու, և սրանք փոքր քայլեր են լինելու կարգավորման հարցում: Ես չեմ տեսնում համագործակցության այլ ձև: Դա նաև կախված է նրանից, թե արդյոք դուք հավատում եք, որ գումարը կարող է բուժել հարաբերությունները, իսկ սովորաբար գումարը օգնում է մարդկանց իրար հետ հաշտ լինելու հարցում: Ես լավատես եմ, բայց միևնույն ժամանակ՝ իրատես»,- ասաց նա։
Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր