Եվրոպական միության նախաձեռնություն
Newsarmenia. Հայ և թուրք նկարիչների ցուցահանդեսներ կանցկացվեն Երևանում և Ստամբուլում «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի շրջանակու
03.09.2014
Մի շարք ցուցահանդեսներ, վարպետության դասեր և արհեստանոցներ կկազմակերպվեն բաց երկնքի տակ Հայաստանում և Թուրքիայում «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի շրջանակում, երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը։ Նախագծով նախատեսվում է թուրք նկարիչների այցելություններ Հայաստան և հայ նկարիչների այցելություններ Թուրքիա։ Դրա համար երկու երկրներում ընտրվել են չորսական ուսանող–նկարիչների խմբեր` դասախոսի գլխավորությամբ։ Առաջին փուլը կանցնի Երևանում սեպտեմբերի 1-8–ը, երկրորդը` սեպտեմբերի 29–ից հոկտեմբերի 5–ը Ստամբուլում։ Նախագիծն իրականացնում են Հանրային լրագրության ակումբը և Անադոլու Քուլթուր հասարակական կազմակերպությունները։
Magaghat. Թուրք արվեստագետ. «Հայաստանի մշակույթի մասին իմ պատկերացումները միշտ ասոցացրել եմ Փարաջանովի հետ»
03.09.2014
Այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցավ «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի մեկնարկին նվիրված մամլո ասուլիսը: Նախագիծն իրականացնում են Հանրային լրագրության ակումբ և Անադոլու Քուլթուր հասարակական կազմակերպությունները «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում: Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանն իր խոսքում նշեց, որ մշակույթը եւ արվեստը կարող են դառնալ այն լեզուն, որը կնպաստի երկու հարեւան պետությունների ինքնաճանաչմանը, երկխոսության ստեղծմանը: Նա ներկայացրեց, որ սա առաջին նախագիծն է, որում ընդգրկված են երիտասարդ նկարիչներ երկու երկրներից: Թուրքիայից ներկայացած չորս երիտասարդ արվեստագետները իրենց խմբի ղեկավար Սերդար Յըլմազի հետ յոթ օր լինելու են Հայաստանում:
Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր