

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (Հայաստան) հրավիրում է լրագրողներին և բլոգերներին Հայաստանից և Թուրքիայից՝ մասնակցելու համատեղ ավտոբուսային շրջագայության: Շրջագայությունը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը՝ Եվրոպական միության «Կայունության գործիքի»ֆինանսական աջակցությամբ:
Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։
Շրջագայության նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանում և Թուրքիայում բնակվող լրագողներին և բլոգերներին բացահայտել հարևան երկիրը, ինչպես նաև վերաիմաստավորել սեփական երկիրը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների փոխադարձ ճանաչմանը, ինչպես նաև հայ և թուրք լրագրողների միջև մասնագիտական կապերի հաստատմանը:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը 2012թ-ի մայիսի 24-ից հունիսի 6–ը կազմակերպել էր համանման ավտոբուսային շրջագայություն Հայաստանի և Թուրքիայի 18 լրագրողների և բլոգերների համար։
Խումբը ճամփորդել էր Թուրքիայում և Հայաստանում` այցելելով պատմա-մշակութային բազմաթիվ վայրեր, հանդիպել կառավարության, քաղաքացիական հասարակության, լրագրողների, գիտական շրջանակների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին, նրանց հետ քննարկել Հայաստան-Թուրքիա կարգավորման տարբեր հեռանկարները։
Ավտոբուսային շրջագայությունը յուրօրինակ հնարավորություն ընձեռեց լրագրողներին և բլոգերներին հաստատել մարդկային և մասնագիտական կապեր, վերաբացահայտել իրենց սեփական երկիրը, ճանաչել հարևան երկիրը և ավելի լավ հասկանալ Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ կապված արգելքներն և նրբությունները՝ հանդիպելով զանազան մարդկանց տարբեր բնակավայրերում։
Շրջագայությունը նաև հնարավորություն տվեց առավել ամբողջական պատկերացում կազմել հայ-թուրքական խնդիրների վերաբերյալ առկա տեսակետների բազմազանության մասին։ Ամենաառաջին ավտոբուսային շրջագայությունը կազմակերպվել էր դեռևս 2011թ-ի ամռանը Մեդիա նախաձեռնություններ կենտրոնի (նախկին Ինտերնյուզ Հայաստան) կողմից։
Այս տարի շրջագայությունը տեղի կունենահոկտեմբերի 13-ից 26-ը Թուրքիայի և Հայաստանի տարածքում: Շրջագայությանը կմասնակցեն 8 լրագրող Հայաստանից և 8 լրագրող Թուրքիայից:
Նրանք ավտոբուսով կշրջեն Թուրքիայի (Ստամբուլ, Իզմիր, Ֆեթիյե, Անթալիա, Կապադովկիա, Անկարա) և Հայաստանի (Դիլիջան, Երևան, Սևանա լիճ, Սիսիան, Գորիս) բնակավայրերով, որի ընթացքում կպատրաստեն տեսանյութեր, հարցազրույցներ ու վերլուծականներ, որոնք կհրապարակվեն հայկական և թուրքակական լրատվամիջոցներում:
Շրջագայությանը մասնակցելու համար անհրաժեշտ պահանջներն են՝
- ավանդական լրատվական և/կամ նոր մեդիայի դաշտում լուրջ փորձառություն,
- հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման որոշակի փորձ (հարկավոր է ներկայացնել նախկինում տպագրված հոդվածները),
- անգլերենի վարժ իմացություն՝ հարևան երկրի գործընկերների հետ հաղորդակցվելու համար,
- երկշաբաթյա ճամփորդության պատրաստակամություն, որի ընթացքում պետք է պատրաստել և տպագրել լրատվական նյութեր լրատվամիջոցներում և/կամ սոցիալական ցանցերում:
Հայտի ձևին պետք է կցված լինի լրատվամիջոցի խմբագրի երաշխավորագիր-նամակը, որ լրատվամիջոցը կտպագրի կամ կցուցադրի տվյալ լրագրողի՝ շրջագայության ընթացքում կամ շրջագայությունից հետո պատրաստած նյութերը:
Շրջագայության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ ավիատոմսը, ավտոբուսով շրջագայությունը և տեղափոխումը Հայաստանում և Թուրքիայում, հյուրանոցը և սնունդը, կհոգա Եվրասիա համագործակցություն հիմնադրամը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 24–ը, ժամը 17։00 /տեղական ժամանակ/։
Բոլոր հայտերը պետք է ուղարկել Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան) հետևյալ էլ-փոստի հասցեով՝[email protected]
Հարցերի համար Հայաստանում խնդրում ենք դիմել Վազգեն Կարապետյանին՝ +374 10 25 15 75 (ներքին՝ 105) հեռախոսահամարով կամ[email protected] էլ-հասցեով:
Հարցերի համար Թուրքիայում խնդրում ենք դիմել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի հաղորդակցության համակարգող Բուրջու Բեջերմենին՝ +90 212 240 33 61 հեռախոսահամարով կամ [email protected] էլ-հասցեով։
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |