

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Ճանապարհորդական դրամաշնորհը նպատակ ունի ներդրում ունենալ համատեղ նախաձեռնությունների իրականացմանն այնպիսի տարբեր թեմատիկ ոլորտներում, ինչպիսիք են երիտասարդությունը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, կրթությունը, շրջակա միջավայրը, պատմությունը, մշակույթն ու արվեստը, սպորտը, զարգացումը, տարածաշրջանային համագործակցությունը և եվրաինտեգրումը:
Ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությունը կարող են ստանալ տարաբնույթ գործողություններ, ինչպիսիք են գործընկերության հիմնումը, միջսահմանային համագործակցային ծրագրերի նախապատրաստումն ու կազմակերպումը, կրթությունն ու լեզվի ուսուցանումը, ակադեմիական համագործակցությունն ու հետազոտական գործունեությունը, կամավորությունը քաղաքացիական հասարակության կազմակերպություններում, մշակույթի և արվեստի ոլորտում համատեղ ստեղծագործական աշխատանքը, փոխանակման ծրագրերի, հանդիպումների, սեմինարների, hամաժողովների, աշխատանքային հանդիպումների, ցուցահանդեսների, համերգների և այլ միջոցառումների կազմակերպումը կամ մասնակցությունը:
Առաջին երկու փուլերի ընթացքում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը ստացել է ավելի քան 380 հայտ, և 80 անհատ Հայաստանից և Թուրքիայից ստացել է Ճանապարհորդական Դրամաշնորհի աջակցությունը: Նրանց այցերը դեպի հարևան երկիր արդեն մեկնարկել են :
Կարդացեք ավելին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի առաջին փուլի ընտրության արդյունքների մասին
Կարդացեք ավելին Հայաստան Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի երկրորդ փուլի ընտրության արդյունքների մասին
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտի ձևը լրացնելու համար սեղմեք այստեղ:
Ձեր հայտը լրացնելուց և ուղարկելուց առաջ խնդրում ենք ընթերցել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր կայք կամ գրեք [email protected] էլեկտրոնային հասցեին:
Ճանապարհորդական դրամաշնորհը ղեկավարվում է համագործակցելով Սիվիլիթաս հիմնադրամի հետ` Թուրքիայում տեղակայված Համայնքային կամավորներ հիմնադրամի (TOG) և Հայաստանում գտնվող Երիտասրադական նախաձեռնությունների կենտրոնի (YIC) աջակցությամբ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |