

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Նախագծին մասնակցելու համար դիմած 4 թիմերից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցի գծանկարի արվեստանոցի ղեկավար Գագիկ Չարչյանի թիմը ընտրվել է նախագծում Հայաստանը ներկայացնելու համար:
Հայտնի է նաև Թուրքիայի երիտասարդ նկարիչների թիմը, որը ղեկավարելու է Ստամբուլի Մարմարա համալասարանի գեղարվեստի ֆակուլտետի դասախոս Սերդար Յըլմազը:
Նախագիծը կմեկնարկի ս.թ. սեպտեմբերի 1-ին:
«Նկարիչների փոխայցելություններ» նախագծի շրջանակներում Հանրային Լրագրության Ակումբը (ՀԼԱ) և Անադոլու Քյուլթուրը կազմակերպում են երկու փոխայցելություն Հայաստանից և Թուրքիայից նկարիչների համար: Երկու երկրներից մրցույթի միջոցով ընտրվել են մասնակից խմբերը, որոնց կազմում են չորսական ուսանող-նկարիչ՝դասավանդող նկարչի (մենթորի) ղեկավարությամբ:
Նախագիծը ներառելու է ցուցահանդեսներ, ինտերակտիվ գործնական հանդիպումներ, վարպետության դասընթացներ, համատեղ բացօթյա արվեստանոցներ հանրային վայրերում: Բացօթյա արվեստանոցները տեղի կունենան բանուկ հանրային վայրերում, որտեղ մասնակից նկարիչների աշխատանքին կհետևեն Երևանի հյուրերն ու անցորդները: Փոխայցելության մասնակիցները կայցելեն արվեստի դպրոցներ, ինչպես նաև թանգարաններ և պատկերասրահներ Հայաստանում և Թուրքիայում: Սեպտեմբերի 1-ից 8-ը նախագիծը կիրականացվի Հայաստանում, որին կհաջորդի հայաստանյան խմբի այցը Թուրքիա՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը:
«Նկարիչների փոխայցելություններ» նախագիծն իրականցվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվոս «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |