Սիվիլիթաս հիմնադրամ
Սիվիլիթաս հիմնադրամը իր նպաստն է բերում տարածաշրջանում խաղաղության...
Սիվիլիթաս հիմնադրամ
Սիվիլիթաս հիմնադրամը իր նպաստն է բերում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը՝ խթանելով հետևողական, բաց և անաչառ բանավեճը՝ օգտվելով մշակութային, կրթական և քաղաքական երկխոսության և ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններից: Հիմնադրամը նաև համախմբում է աշխարհասփյուռ հայության կարողություններն ու ներուժը: Նորարար գաղափարներ ու նախաձեռնություններ ստեղծելու և դրանք կյանքի կոչող մեխանիզմներին ու հաստատություններին օժանդակելու նպատակներն իրագործվում են հիմնադրամի չորս ծրագրային ուղղություններում՝ Ժողովրդավարություն և զարգացում, Մեդիա, Դեպի հարևանություն և Ոլորտային քաղաքականության վերլուծություններ:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամն (ԵՀՀ) իր գործունեության ավելի քան...
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամն (ԵՀՀ) իր գործունեության ավելի քան տասնութ տարիների ընթացքում կուտակել է ծրագրերի արդյունավետ իրականացման, դրամաշնորհային ծրագրերի կառավարման և Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ համագործակցության զգալի փորձ։
ԵՀՀ-ի ծառայությունների հեղինակային փաթեթը թույլ է տալիս նրան բնորոշել որպես «մտագործող» («think and do tank») կառույց, որը մշակում և իրականացնում է ռազմավարություններ, միավորում է ցանցեր և կոնսորցիումներ, աշխատում է քաղաքացիական կառույցների կարողությունների հզորացման, քաղաքական հետազոտությունների և շահերի պաշտպանության, այլըտրանքային բովանդակություն ստեղծելու և միջսահմանային հակամարտությունների կարգավորման ուղղություններով։
ԵՀՀ-ի առանցքային ռեսուրսներից մեկը բարձրակարգ մասնագետներից և կամավորներից կազմված աշխատակազմն է։ ԵՀՀ-ի վերջին տարիների լավագույն փորձը ներառում է երիտասարդների ակտիվացում և հզորացում, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես օրինակ`տեղեկատվության և արտահայտման ազատության խթանում, անկախ լրատվության և սկսնակ լրագրողների գործունեության օժանդակում, փաստահեն (փաստերի վրա հիմնված) հետազոտությունների և հանրային իրազեկման (շահերի պաշտպանության) կազմակերպում, ինչպես նաև` ծրագրերի իրականացում եվրոպական ինտեգրման և կրոնական հանդուրժողականության, կոռուպցիայի դեմ պայքարի, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակամարտությունների միջսահմանային կարգավորման ուղղություններով:
ԵՀՀ-ի միջսահմանային ծրագրերի նպատակն է աջակցել տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը` համախոհ անհատների և քաղաքացիական հասարակության կառույցների միջև համագործակցություն և երկխոսություն հաստատելու միջոցով ։ Այս աշխատանքներում ընդգրկված են լրատվամիջոցների, մասնավոր սեկտորի, գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ և հանրային դիվանագիտությամբ զբաղվող հասարակական գործիչներ:
Հանրային լրագրության ակումբ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) ստեղծվել է 2011-ի մարտին`...
Հանրային լրագրության ակումբ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) ստեղծվել է 2011-ի մարտին` միավորելով լրագրողների, սոցիալական մեդիայի փորձագետների, նոր տեխնոլոգիաների ու մեդիա ոլորտների համագործակցության ջատագովների:
ՀԼԱ առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը և բազմակարծությունը Հայաստանում`զարգացնելով մասնակցային և հանրային թղթակցությունն ու ստեղծելով քաղաքացիական թղթակիցներին, պրոֆեսիոնալ լրագրողներին, ԶԼՄներին ու սոցիալական մեդիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ կամուրջներ:
Իր կարճ գործունեության ընթացքում ՀԼԱ-ին հաջողվել է ձևավորել ոլորտի առաջատարի համբավ` հաջողությամբ իրականացնելով մի քանի նորարար ու համարձակ նախագծեր, այդ թվում է mynews.am հանրային թղթակցության հարթակը եւ ՀԼԱ կողմից Հայաստանում նախաձեռնած Հեքըթոն{ՅԱՆ} նորար գաղափարների մրցույթը:
ՀԼԱ մեկ այլ հաջողված նախագիծ է Մեդիա կենտրոնը, որի նպատակն է Հայաստանում գրագետ բանավեճային մշակույթի զարգացումը և քաղաքացիական, հասարակական, պետական և միջազգային հատվածների գործակցային հաղորդակցության ձևավորմումնը ու տարածումը:
Համադրելով մասնագիտական բարձր որակը ստեղծագործականության, ինքնազարգացման և ճկունության հետ` ՀԼԱ թիմն իր աշխատանքը կառուցում է ժողովրդավարական արժեքների և սկզբունքների շուրջ:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոնը (ՏՀԿ) անկախ, շահույթ չհետապնդող հետազոտական...
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոնը (ՏՀԿ) անկախ, շահույթ չհետապնդող հետազոտական կենտրոն է, որն առաջարկում է լայնամասշտաբ ռազմավարական վերլուծություններ և անկողմնակալ հետազոտություններ, ինչպես նաև իրականացնում է մի շարք կրթական և քաղաքականության հետ առնչվող ծրագրեր:
Որպես Հայաստանում առաջատար հետազոտական կենտրոն` ՏՀԿ-ն իրականացնում է հետազոտություններ և վերլուծություններ, ինչպես նաև զարգացնում է քաղաքական նախաձեռնություններ` ուղղված քաղաքական և տնտեսական բարեփոխումների խթանմանը և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը: ՏՀԿ-ն ձգտում է նախաձեռնել քաղաքական քննարկումներ և խթանել քաղաքացիական ակտիվությունը` միաժամանակ ընդլայնելով հասարակության ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացում: ՏՀԿ-ն համագործակցում է որոշումների ընդունման գործընթացում մասնակցություն ունեցող մի շարք դերակատարների հետ, ներառյալ քաղաքացիական հասարակությունը, միջազգային կազմակերպությունները, մասնավոր հատվածը, համալսարանները և պետական կառույցները:
ՏՀԿ-ի երկարաժամկետ հիմնական նպատակներից մեկն է ծառայել որպես կայուն զարգացման և բարեփոխումների խթան` աջակցելով հասարակական քաղաքականության ձևավորմանը նորարարական և անկողմնակալ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների միջոցով:
Անադոլու Քյուլթյուր
«Անադոլու Քյուլթյուր» շահույթ չհետապնդող մշակութային կազմակերպությունը հիմնադրվել է...
Անադոլու Քյուլթյուր
«Անադոլու Քյուլթյուր» շահույթ չհետապնդող մշակութային կազմակերպությունը հիմնադրվել է 2002 թվականին, երբ արվեստի աշխարհի տարբեր բնագավառները ներկայացնող անհատներ, գործարար հատվածի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ միավորվեցին, որպեսզի աջակցեն մշակույթի և արվեստի խթանմանը և տարածմանը Թուրքիայի տարբեր քաղաքներում ու արտերկրում:
Ներկայում, Անադոլու Քյուլթյուրը շարունակում է իր գործունեությունն առաջնորդվելով այն համոզմամբ, որ մշակութային համագործակցությունը և գեղագիտական փորձառնության փոխանակումը կնպաստեն փոխըմբռնման ու երկխոսության զարգացմանը, տարածաշրջանային տարբերությունների ու նախապաշարմունքների հաղթահարմանը և, որ ավելի ընդարձակ մշակութային կյանքը կառաջացնի այնպիսի թեմաների և հասկացությունների շուրջ քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն, ինչպիսիք են` քաղաքացիություն, ինքնություն և պատկանելիություն:
Անադոլու Քյուլթյուրի տեսլականն է նպաստել այնպիսի հասարակության կայացմանը, որին հաջողվել է ձերբազատվել նախապաշարմունքներից, որը սնուցվում և հարստացվում է տարբերությունների միջոցով և, որտեղ մշակութային բազմազանությունն ընկալվում է ոչ թե որպես հակամարտության աղբյուր, այլ որպես հարստություն: Անադոլու Քյուլթյուր կազմակերպության նպատակն է կառուցել համագործացկության «կամուրջներ» տարբեր էթնիկ, կրոնական և տարածաշրջանային խմբերի միջև` մշակույթի և արվեստի փոխանակման, տարածաշրջանային նախաձեռնությունների աջակցության, մշակութային բազմազանության ու մշակութային իրավունքների կարևորման, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցության համախմբման միջոցով:
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ...
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ:
ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: Միջառարկայական մեր մոտեցումը կենտրոնանում է մրցակցային գործարար միջավայրի ամրապնդման, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավման, ինչպես նաև միջազգային տնտեսական ինտեգրման աջակցության վրա: ՏԵՊԱՎ-ի մոտեցումն է իրականացնել մեր առաքելությունը ծրագրի վրա հիմնված նորարությունների ներկայացման միջոցով` ընդհանուր նպատակի իրագործման համար համախմբելով տարբեր դերակատարներին և փորձագետներին: Մենք խթանում ենք հիմնական դերակատարների միջև գիտելիքների և փորձի փոխանակումը` քաղաքականության կարևոր մարտահրավերների շուրջ հանրային քննարկումների շրջանակն ընդլայնելու նպատակով:
ՏԵՊԱՎ-ը հիմնվում է իր աշխատակազմի արհեստավարժության և վերլուծական կարողությունների վրա` տրամադրելով քաղաքականությանն առնչվող հիմնավորված առաջարկություններ ՏԵՊԱՎ-ի պետական և մասնավոր հատվածների հաճախորդներին:
ՏԵՊԱՎ-ն աշխատում է համախմբել տեղական դերակատարներին, գործարար հատվածի առաջնորդներին և քաղաքականություն իրականացնող հիմնական կառույցներին` նրանց աշխատանքներում ինտեգրելով հանրության լայն շերտերի ջանքերը և առաջարկելով բարդ խնդիրների առաջադեմ ու նորարար լուծումներ: ՏԵՊԱՎ-ը հաջողությամբ միավորել է քաղաքականության վերլուծության և պլանավորման իր կարողություններն ազգային մակարդակով` ձևավորելով խնդիրների լուծման և միկրո (տարածաշրջանային/տեղական) մակարդակում միջոցառումների մշակման նոր կարողություն: Ակնկալվում է, որ մակրո- և միկրո վերլուծությունների այս միասնությունը կբացի Թուրքիայում մրցակցային հարցերի մասին մտորելու միանգամայն նոր ուղղություն և կօգնի, որպեսզի ՏԵՊԱՎ-ը յուրահատուկ դիրք զբաղեցնի քաղաքականության շուրջ քննարկումներում:
Քաղաքացիական ասամբլեա
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) հասարական կազմակերպություն է, որի...
Քաղաքացիական ասամբլեա
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) հասարական կազմակերպություն է, որի գործունեությունը կենտրոնանում է այնպիսի հասկացությունների շուրջ, ինչպիսիք են` հիմնարար իրավունքներ և ազատություններ, խաղաղություն, ժողովրդավարություն և բազմակարծիքություն: ՀՔԱ-ն գործում է քաղաքական կուսակցություններից, կառավարությունից և պետական կառույցներից անկախ և հետապնդում է հետևյալ նպատակները.
* Ներկայացնել միջազգային համաձայնագրերով վավերացված և համընդհանուր նորմերով ամրագրված մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները ամենօրյա կյանքում.
* Խթանել խնդիրների խաղաղ կարգավորման գործընթացները` փոխըմբռնման, երկխոսության և խաղաղ ընթացակարգերի միջոցով.
* Նպաստել բազմակարծիք ժողովրդավարական կառույցների և քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների բարելավմանը.
* Աջակցել օրենքի գերակայության հաստատմանը և պաշտպանել այնպիսի տնտեսական համակարգի ձևավորմանը, որն ապահովում է մարդու բարեկեցությունը և շրջակա միջավայրի պահպանությունը:
ՀՔԱ-ն առաջնորդվում է այն հիմնական համոզմունքով, որ քաղաքացիները պետք է անմիջական մասնակցություն ունենան այն գործողություններում և որոշումներում, որոնք ուղղակիորեն ազդում են նրանց կյանքի և կենսագործունեության վրա: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում հանդիպման վայր ստեղծելու հնարավորություններին, որտեղ տարբեր կողմերը կարող են քննարկել իրենց խնդիրները և առաջարկել սոցիալական խնդիրների կարգավորման լուծումներ: ՀՔԱ-ն փորձում է ստեղծել կապի, երկխոսության և փոխըմբռնման հաստատման շղթա, որը հանգեցնում է համագործակցության և խաղաղ համագոյակցության:
Հրանտ Դինք հիմնադրամ
Հրանտ Դինք հիմնադրամը հիմնվել է 2007թ. hունվարի 19-ին...
Հրանտ Դինք հիմնադրամ
Հրանտ Դինք հիմնադրամը հիմնվել է 2007թ. hունվարի 19-ին իր Ագոս թերթի դիմաց Հրանտ Դինքի սպանությունից հետո, որպեսզի նման ցավերը չկրկնվեն և որպեսզի Հրանտ Դինքի ժառանգությունը, նրա լեզուն և նրա սիրտը, և ավելի ազատ ու արդար աշխարհ տեսնելու նրա երազանքները շարունակություն ունենան:
Ժողովրդավարություն և հավասար իրավունքներ բոլորի համար` անկախ նրանց էթնիկ, կրոնական, մշակութային պատկանելության կամ սեռի – սա է հիմնադրամի գլխավոր սկզբունքը:
Հիմնադրամն աշխատում է այնպիսի Թուրքիայի և աշխարհի համար, որտեղ արտահայտվելու ազատությունը սահմաններ չունի, որտեղ բոլոր տարբերությունները թույլատրելի են, գնահատվում են և բազմապատկվում, և որտեղ ներկա օրվա և անցյալի վերաբերյալ մեր հայացքներում գերակշռում է խիղճը: Հրանտ Դինք հիմնադրամում “մենք ապրում ենք հանուն” այնպիսի ապագայի, որտեղ իշխում են մշակութային երկխոսությունը, խաղաղությունը և կարեկցանքը:
Հիմնադրամը ջանում է բարելավել մարդու և փոքրամասնությունների իրավունքները, նպաստել Թուրքիայի ժողովրդականացման գործընթացին և խթանել դրացիական հարաբերությունները Թուրքիայի և Հայաստանի միջև:
Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը, պատմությունը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունները, կրթությունը, մշակույթն ու արվեստը հանդիսանում են հիմնադրամի գործունեության հիմնական ծրագրային ուղղությունները:
Ի հավելումն մեր ծրագրային ուղղությունների` ամեն տարի մենք կազմակերպում ենք Միջազգային Հրանտ Դինք մրցանակաբաշխությունը, պահպանում ենք տարբեր արխիվներ և հրատարակում ենք գրքեր` Հրանտ Դինք հիմնադրամի հրատարակչության ներքո:
Մեր ծրագրերի վերաբերյալ մանրամասներ կարող եք գտնել 2013թ. տարեկան հաշվետվության մեջ` հետևյալ հղման տակ.
http://hrantdink.org/picture_library/2013FR.pdf