Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»ծրագրի հանրային ներկայացում
15.07.2014
Հայաստան | Անադոլու Քյուլթյուր, Հրանտ Դինք հիմնադրամ, Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Քաղաքացիական ասամբլեա, Սիվիլիթաս հիմնադրամ
Սույն թվականի հուլիսի 18-ին, ժամը 12:00-14:00-ին Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում տեղի կունենա «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի hանրային ներկայացումը։

18 ամսյա ծրագիրը, որը մեկնարկել է 2014թ.-ի հունվարին, իրականացվում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից: Հանրային ներկայացման ընթացքում քաղաքացիական հասարակությանը, տեղական և միջազգային գործընկեր կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տեղեկատվություն կտրամադրվի ծրագրի ընդհանուր նկարագրի, շահառուների, ձեռքբերումների և հետագա աշխատանքների վերաբերյալ։

 

Միջոցառմանն իր մասնակցությունն է բերելու եւ ողջյունի խոսքով հանդես է գալու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան, որին հետեւելու է ծրագրի ներկայացումը։Հայաստանը ներկայացնող Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը, Սիվիլիթաս հիմնադրամից Անի Նավասարդյանը, իսկ Թուրքիայի Հրանտ Դինք հիմնադրամըներկայացնող, ծրագրի հաղորդակցության համակարգող Բուրջու Բեջերմենը կներկայացնեն ծրագրի տարբեր բաղկացուցիչ մասերը, վերջին 6 ամիսների ընթացքում ձեռք բերված արդյունքները և հանրությանը կտրամադրեն տեղեկատվություն ծրագրի աշխատանքներում մասնակցելու հնարավորությունների վերաբերյալ։

 

Ապահովվելու է համաժամանակյա թարգմանություն հայերենից անգլերեն և հակառակը։

 

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում:

 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։

 

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամըԵվրասիա համագործակցություն հիմնադրամըՀանրային լրագրության ակումբըՏարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու ՔյուլթյուրըԹուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

 

Աջակցություն Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից

 

 

Օրացույց
Հունվար
2022
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր