

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Դասընթացի նպատակն էր խորացնել երկու երկրներից երիտասարդ մասնակիցների գիտելիքները, զարգացնել նրանց հմտությունները և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ձևավորել դրական կարծիք ու քաղաքական բովանդակություն։ Դասընթացի նպատակն էր.
- խրախուսել մասնակիցների քաղաքացիական ակտիվությունը, իրենց համայնքներում որպես փոփոխության առաջնորդներ հանդես գալու համար,
- ոչ բռնի գործողությունների և շահերի պաշտպանությանը նվիրված արշավների փորձառության և լավագույն փորձի փոխանակում,
- ապագա համագործակցության նպատակով ընդհանուր հարթակի ստեղծում երկու երկրների երիտասարդների հանդիպումների, ինչպես նաև նոր գործիքների ու մեթոդների միջոցով,
- միջմշակութային երկխոսության ձևավորում և անձնական կապերի ամրապնդում մասնակիցների միջև,
- խրախուսել մասնակիցներին նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին իրենց անձնական և մասնագիտական կարողությունների միջոցով,
- խթանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը քաղաքականություն մշակողների և ձևավորողների շրջանակում։
Դասընթացը հիմնված էր ոչ-ֆորմալ կրթության մեթոդոլոգիայի վրա, ներառյալ փոքր խմբերով աշխատանքները, քննարկումները, սեմինարները, այցելությունները և այլն։ Մարդու իրավունքների ոլորտում փորձագիտական հանդիպումներով ստեղծվել է տեսական շրջանակ, ինչպես նաև հնարավորություններ են ընձեռնվել հանդիպելու քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր կիսել են իրենց գործնական փորձը։
Ծրագիրը հարմարեցված էր մասնակիցների կարիքներն ու ակնկալիքներին։
Մասնակիցների ցանկը
Թուրքիա
Չենգիզ Սինեմ, «Today Zaman»-ի թղթակից
Իզթուրան Գուրքան, գրող և լրագրող
Թաթար Աթական, Թուրքիայի երիտասարդ եվրոպացիներ կազմակերպություն, Բողազչի համալսարանի ուսանող
Ումութ Վեդաթ, ֆոտոլրագրող և կինոնկարիչ
Կայլաչի Սուզան, Ռաֆայել Լեմկինի 2014-ի շրջանավարտ Հայաստանի Ցեղասպանության թանգարան ինստիտուտում
Թաթլի Մեհմեթ Սալիհ, Ատկուալ երիտասարդական կազմակերպություն, Անկարայի համալսարանի ուսանող
Արսլանօղլու Իմրեն, Ստամբուլի ստեղծագործական ատելյեի ծրագրի համակարգողի օգնական
Դալի Ջեմ Մերթ, Բողազչի համալսարան
Վուրալ Ահմեթ Յըլմազ, Քոչ համալսարան
Հայաստան
Գրիգորյան Սեդա, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Ղազարյան Լիլիթ, լրագրող
Եղոյան Արման, Քաղաքացիական պահմանագիր հասարակական նախաձեռնություն
Այվազյան Նարեկ, ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական
Քիլոյան Մանուշակ, Երևանի պետական համալսարանի
Միդոյան Լիլիթ, Էկոլայթ կազմակերպության հանրային կապերի պատասխանատու
Ղազարյան Ռոբերտ, Կրեդո հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար
Սահակյան Ջուլիա, Հայաստանի ամերիկայն համալսարան
Գրեգորյան Ադրինե, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |