

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Հոկտեմբերի 26-ին մի խումբ ճարտարապետներ, պատմաբաններ, վերականգնման մասնագետներ, ազգագրագետներ և արվեստի պատմաբաններ Թուրքիայից և Հայաստանից կայցելեն Արդվինի տարածաշրջան` ուսումնասիրելու հայկական պատմամշակութային ժառանգությունը և գնահատելու հայկական և ոչ մուսուլմանական հուշարձանները։ Այցի հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի մասնագետների համատեղ ուժերով ուսումնասիրության ենթարկել հայկական հուշարձանները Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածում՝ հանդես գալով առաջարկություններով դրանց հետագա պահպանման և վերականգնման վերաբերյալ։
Վեցօրյա այցելության ընթացքում տասը մասնագետ Հայաստանից և Թուրքիայից կայցելեն Յուսուֆելի, Շավշատ, Արդանուչ և Հոպա՝ գնահատման ենթարկելու պատմական հուշարձանները:
Գնահատման այցի կազմակերպիչներն են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Հայաստանից և Անադոլու Քյուլթյուրը (ԱՔ) Թուրքիայից «Արվեստագետների և ճարտարապետների փոխհամագործակցություն» գործողության շրջանակում։
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |