

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Մասնավորապես՝ փետրվարի 2-ին երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան շրջայց կատարել ODTÜ տեխնորպարկ-ում, հանդիպել տեխնոպարկում տեղակայված բժշկական սարքավորումների ծրագրային ապահովումների մասնագիտացած Սիսոֆթ կազմակերպության և ԱՏՈՄ խաղերի ինկուբատորի ներկայացուցիչներին։
Փետրվարի 4-ին Bilkent սայբերպարկ-ում խմբի անդամներին կներկայացվի համալսարանի, ինչպես նաև վերջինումս տեղակայված կազմակերպությունների գործունեությունը, սթարթափների հաջողության պատմությունները և այլն:
Ճանաչողական այցերը տեղի են ունենալու «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» քառամսյա նախագծի հիմնական փուլի շրջանակներում, որը նախատեսված է անցկացնել հունվարի 31-ից–փետրվարի 4-ը Անկարայում:
«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» առաջին նախագծի (փետրվար-մայիս 2015) տրամաբանական շարունակությունն է, որի շրջանակներում 6 սթարթափ թիմ Հայսատանից և Թուրքիայից Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (Հայաստան) մասնակցեցին աքսելերացիոն դասընթացի: Նախագիծը համաֆինանսավորվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական միության կողմից:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |