Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծ. Շարունակական աջակցություն Հայաստանի և Թուրքիայի ՏՀՏ ոլորտի ուսանողների և սկսնակ սթարթափերների կարողությունների զարգացմանը
21.10.2015
Թուրքիա | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ

ՏՀՏ ոլորտը ներկայացնող ավելի քան 20 ուսանող և երիտասարդ ձեռներեց Հայաստանից և Թուրքիայից կմասնակցի Անկարայում անցկացվելիք «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծին:  

 

Նախագծի առաջին փուլում (հոկտեմբեր-նոյեմբեր) Հայաստանում  և Թուրքիայում բաց մրցույթի միջոցով կընտրվեն ուսանողներ և սթարթափ ներկայացուցիչներ՝ Անկարայում  աքսելերացիոն ծրագրին մասնակցելու համար:

 

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Անկարայում կանցկացվի քառօրյա դասընթաց, որը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալ տեխնոլոգիայի կիրառմամբ նորարարական գաղափարներ առաջարկելու և իրականացնելու հիմնական փուլերին: Դասընթացի յուրաքանչյուր օրը նվիրված կլինի մեկ փուլի, այն է՝  Գաղափարի օր, Տեխնոլոգիական լուծման օր,  Խթանման օր և Կապերի հաստատման օր, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ճանաչողական այցելություններով լինել Անկարայի ՏՀՏ ոլորտի առաջատար կենտրոններում, կազմակերպություններում, կրթական հաստատություններում: 

 

Դասընթացին հաջորդող փուլում ամենահետաքրքրված և ակտիվ թիմերը/անհատ մասնակիցները  հնարավորություն կունենան լրամշակել իրենց գաղափարները մեկամսյա առցանց մենթորային խորհրդատվության միջոցով և այնուհետև դրանք ներկայացնել փորձագետներին՝ այդպիսով ձեռք բերելով նաև  սթարթափ գաղափարի ներկայացման (փիթչի) հմտություններ:

Մասնակցության հայտն այստեղ:

 

Նախագիծն իրականացնում են Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Աքսելերացիոն դասընթացն անց է կացվելու թուրքական  Viveka ինկուբացիոն կենտրոնի կողմից: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիան տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Բեթ Քընսթրաքթը կաջակցեն նախագծի աշխատանքներին Հայաստանում:

 

Նախագիծը հանդիսանում է  2015թ.-ի փետրվար-մայիս ամիսներին հաջողությամբ իրականացրած Հայաստան-Թուրքիա «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի շարունակություն, որի շրջանակներում երկու երկրներից 6 սթարթափ թիմեր մասնակցեցին աքսելերացիոն ծրագրի Հայաստանում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում:  Այս նախագիծը համաֆինանսավորվում էր  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական միության կողմից:

 

Հանրային լրագրության ակումբ             

Հանրային լրագրության ակումբը` ՀԼԱ-ն ստեղծվել է 2011-ի մարտին: Մենք` մի խումբ լրագրողներ ու լրագրության, սոցիալական մեդիայի սիրահարներ ենք եւ նոր տեխնոլոգիաների ու մեդիա ոլորտների համագործակցության ջատագովներ: ՀԼԱ  առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում`զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով: Վերջին 3 տարիների ընթացքում ՀԼԱ-ին հաջողվել է ձևավորել ոլորտի առաջատարի համբավ` հաջողությամբ իրականացնելով մի քանի նորարար ու համարձակ նախագծեր, այդ թվում է mynews.am հանրային թղթակցության հարթակը եւ ՀԼԱ կողմից Հայաստանում նախաձեռնած Հեքըթոն{ՅԱՆ} նորար գաղափարների մրցույթը:

 

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է  մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր