Եվրոպական միության նախաձեռնություն
Փուլ 1
Փուլ 2
Դրամաշնորհ » Դրամաշնորհի մասին
Դրամաշնորհի մասին

 

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումըհայտարարում է դրամաշնորհների  մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր:Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» նախաձեռնության շրջանակներում։

 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ  տեղեկատվություն ապահովելու միջոցով։

 

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ),  Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը։

 

Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին:  Այս նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով` այդ կերպ  նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը: 

 

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 200,000 ԵՎՐՈ, որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 5,000-ից մինչև 30,000 ԵՎՐՈ դրամաշնորհներ շուրջ 20 դիմող անհատներին և կազմակերպություններին:  

 

Դիմումներ կարող են ներկայացնել ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (բացառությամբ կոնսորցիումի անդամների), այնպես էլ անհատները: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կարող են տրամադրվել նաև շահույթ հետապնդող  կազմակերպություններին այն դեպքում, երբ առաջարկվող ծրագիրը նպաստում է Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և դրամաշնորհային միջոցները չեն օգտագործվում շահույթ ստանալու նպատակով:  Դիմող կազմակերպությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանում կամ Թուրքիայում: Դիմող անհատները պետք է լինեն Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիներ կամ ունենան այդ երկրներում մշտական բնակության թույլտվություն: Դիմումները կուսումնասիրվեն Գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում կներառվեն կոնսորցիումի բոլոր անդամների կողմից նշանակված ներկայացուցիչներ: Դիմումներն ուսումնասիրելիս Գնահատող հանձնաժողովը կղեկավարվի հետևյալ գնահատման չափանիշներով.

  • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրը նպաստում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը:
  • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրն արձագանքում է իր թիրախային խմբերի կոնկրետ կարիքների ապահովմանը և սահմանափակումների նվազեցմանը: 
  • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրը ներառում է Հայաստանում և Թուրքիայում գործող կազմակերպությունների և (կամ) այդ երկրներում բնակվող անհատների միջև համագործակցություն կառուցելու բաղադրիչը:
  • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրն ապահովում է ծրագրի արդունքների կայունության նվազագույն աստիճան` ծրագրի ավարտից հետո:
  • Առաջարկվող ծրագիրը նորարա՞ր է և ապահովո՞ւմ է «ավելացված արժեք»:
  • Արդյո՞ք բյուջեն իրատեսական է և համապատասխանում է առաջարկվող ծրագրային գործունեությանը:
  • Արդյո՞ք դիմողն ունի բավարար կարողություններ առաջարկվող ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար:

Կոնսորցիումը կաջակցի իրականացվող ծրագրերի հրապարակայնությանը և նրանց միջև համագործակցության հաստատմանը: Ծրագրերի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով: Մրցույթում հաղթած դրամաշնորհառուները կներառվեն Կոնսորցիումի տվյալների բազայում և պարբերաբար կստանան թարմ տեղեկություններ Ծրագրի մասին, ինչպես նաև հրավերներ կստանան մասնակցելու Կոնսորցիումի կողմից իրականացվող տարբեր միջոցառումներում:   

 

Մինչև 2014 թվականիհունիսի 2-ը ներկայացված առաջարկների դիտարկման արդյունքները  կհայտարարվեն 2014թ. հունիսի ընթացքում:  Այս դեպքում ծրագրերը կարող են մեկնարկել 2014թ. հուլիսին և ավարտվել մինչև 2015թ. ապրիլի 30-ը (ծրագրային գործունեության ավարտի վերջնական ամսաթիվը):

 

Մինչև 2014 թվականիսեպտեմբերի 15-ը ներկայացված ծրագիր-առաջարկների դիտարկման արդյունքները կհայտարարվեն 2014թ. հոկտեմբերին: Այս դեպքում ծրագրերը կարող են մեկնարկել 2014թ. նոյեմբերին և ավարտվել մինչև 2015թ. ապրիլի 30-ը (ծրագրային գործունեության ավարտի վերջնական ամսաթիվը):

 

Դիմումները պետք է ներկայացվեն անգլերենլեզվով և ներառեն սահմանված ձևաչափով կազմված հետևյալ փաստաթղթերը.

 

Դիմումի ձև (ծրագիր-առաջարկ)` MS Word և PDF ձևաչափերով

- Նախահաշիվ (ծրագրի բյուջե)` MS Excel և PDF ձևաչափերով

Դրամաշնորհների կառավարման հարցաթերթ (միայն իրավաբանական անձանց համար)` միայն PDF ձևաչափով:  

 

Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է էլեկտրոնային կապի միջոցով ներկայացնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան) հետևյալ հասցեով` grants@epfound.am.

 

Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է ներկայացնեն Հրանտ Դինք հիմնադրամին (Թուրքիա)`  grants@hrantdink.org

 

Նախքան դիմումներ ներկայացնելը դիմող կազմակերպությունները/անհատները պետք է ծանոթանան Դրամաշնորհներիդիմումներներկայացնելուուղեցույցին:

 

Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել պրն. Վազգեն Կարապետյանին (հեռ.` +374 10 25 15 75 (ներքին համար` 105), էլ.փոստ`vkarapetyan@epfound.am):  

 

Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել օրիորդ Բուրջու Բեջերմենին (հեռ.` +90 212 240 33 61, burcubecermen@hrantdink.org):

 

 «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը Ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

 

Դրամաշնորհային ծրագրի մասին

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին II»ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր:Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության և խաղաղության գործիք» նախաձեռնության շրջանակներում։

 

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծության ամրապնդմանը: Այս նպատակին հասնելու համար Ծրագիրը նախատեսում է ընդլայնել տնտեսական, մշակութային, կրթական և իրազեկման բնագավառներում ներգրավված դերակատարների ցանցը` նպաստելով Հայաստանի և Թուրքիայի միջև տեղեկատվական հոսքի և լրատվամիջոցների, ինչպես նաև փորձագիտական խմբերի և տարբեր հաստատությունների միջև աշխատանքներին:   

 

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը (ՀԴՀ)։

 

Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին:  Այս նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով` այդ կերպ նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը: 

 

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 150,000 եվրո, որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 5,000-ից մինչև 20,000 եվրո դրամաշնորհներ` շուրջ 5-ից 15 անհատների և կազմակերպությունների:  

 

Դիմումներ կարող են ներկայացնել ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (բացառությամբ կոնսորցիումի անդամների), այնպես էլ անհատները: Անհատների դեպքում դիմողները պետք է մասնակցեն նախադրամաշնորհային հանդիպումների` ներկայացնելով նախատեսվող աշխատանքների կատարման և պարտականությունների բաշխման հստակ սկզբունքներ: Այդ հանդիպումները տեղի կունենան ՀԴՀ-ում` Թուրքիայում դիմողների համար, կամ ԵՀՀ-ում` Հայաստանում դիմողների համար: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կարող են տրամադրվել նաև շահույթ հետապնդող  կազմակերպություններին այն դեպքում, եթե առաջարկվող ծրագիրը նպաստի Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և դրամաշնորհային միջոցները չօգտագործվեն շահույթ ստանալու նպատակով:  Դիմող կազմակերպությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանում կամ Թուրքիայում: Դիմող անհատները պետք է լինեն Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիներ կամ ունենան այդ երկրներում մշտական բնակության թույլտվություն: Դիմումները կուսումնասիրվեն Գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում կներառվեն կոնսորցիումի բոլոր անդամների կողմից նշանակված ներկայացուցիչներ: Պետական և քաղաքական ուղղվածություն ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել դրամաշնորհների մրցույթին: Դիմումներն ուսումնասիրելիս Գնահատող հանձնաժողովը կղեկավարվի հետևյալ գնահատման չափանիշներով.

 

  • Արդյոք առաջարկվող ծրագիրը նպաստում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին II» ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը:
  • Արդյոք առաջարկվող ծրագիրն արձագանքում է իր թիրախային խմբերի կոնկրետ կարիքների ապահովմանը և սահմանափակումների նվազեցմանը: 
  • Արդյոք առաջարկվող ծրագիրը ներառում է Հայաստանում և Թուրքիայում գործող կազմակերպությունների և (կամ) այդ երկրներում բնակվող անհատների միջև համագործակցություն կառուցելու բաղադրիչը:
  • Արդյոք առաջարկվող ծրագիրն ապահովում է ծրագրի արդունքների կայունության նվազագույն աստիճան` ծրագրի ավարտից հետո:
  • Արդյոք առաջարկվող ծրագիրը նորարար է և ապահովում է «հավելյալ արժեք»:
  • Արդյոք բյուջեն իրատեսական է և համապատասխանում է առաջարկվող ծրագրային գործունեությանը:
  • Արդյոք դիմողն ունի բավարար կարողություններ առաջարկվող ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար:

 

Կոնսորցիումը կաջակցի իրականացվող ծրագրերի հրապարակայնությանը և նրանց միջև համագործակցության հաստատմանը: Ծրագրերի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով: Մրցույթում հաղթած դրամաշնորհառուները կներառվեն Կոնսորցիումի տվյալների բազայում և պարբերաբար կստանան թարմ տեղեկություններ Ծրագրի մասին, ինչպես նաև հրավերներ կստանան մասնակցելու Կոնսորցիումի կողմից իրականացվող տարբեր միջոցառումներում:   

 

Կոնսորցիումի կողմից առաջին դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2014թ.–ի մայիսին, որի արդյունքում ստացվել է 130 առաջարկ, որոնցից 60-ը` Հայաստանից և 70-ը` Թուրքիայից։ Գնահատող հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 11 առաջարկ` 6-ը Հայաստանից և 5-ը Թուրքիայից։  

 

Դրամաշնորհների մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը 2016թ.-ի օգոստոսի 1-ն է: Մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը ներկայացված ծրագիր-առաջարկների դիտարկման արդյունքները կհայտարարվեն 2016թ. սեպտեմբերին: Այս դեպքում ծրագրերը կարող են մեկնարկել 2016թ. հոկտեմբերին և ավարտվել մինչև 2017թ. հունիսի 30-ը:

 

Դիմումները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով և ներառեն սահմանված ձևաչափով կազմված հետևյալ փաստաթղթերը.

 

-          Դիմումի ձև (ծրագիր-առաջարկ)` MS Word և PDF ձևաչափերով

-          Նախահաշիվ (ծրագրի բյուջե)` MS Excel և PDF ձևաչափերով

-          Դրամաշնորհների կառավարման հարցաթերթ (միայն իրավաբանական անձանց համար)` միայն PDF ձևաչափով:  

 

Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան) հետևյալ հասցեով` grants@epfound.am:

 

Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է ներկայացնեն Հրանտ Դինք հիմնադրամին (Թուրքիա)` grants@hrantdink.org:

 

Նախքան դիմումներ ներկայացնելը դիմող կազմակերպությունները/անհատները պետք է ծանոթանան Դրամաշնորհների դիմումներ ներկայացնելու ուղեցույցին :

 

Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել պրն. Արտակ Այունցին, հեռ.` +374 10 25 15 75 (ներքին համար` 118), էլ.փոստ` aayunts@epfound.am:  

 

Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել օրիորդ Նազլը Թյուրքերին, հեռ. +90 212 240 33 61, էլ. փոստ` nazliturker@hrantdink.org:

Օրացույց
Նոյեմբեր
2017
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ