Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայաստանից եւ Թուրքիայից ուսուցիչները և ուսանողները՝ Կոչաելիում
12.08.2014
Թուրքիա | Քաղաքացիական ասամբլեա
40 ուսուցիչներ և ուսանողներ Հայաստանից և Թուրքիայից մեկ շաբաթ կանցկացնեն Կոչաելիում, որտեղ տեղի է ունենում Յավաշ-կամաց ամառային դպրոցը: Այն նպատակ ունի Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջեւ խթանել վստահությունը և խաղաղասիրությունը:

Յավաշ-կամացը կազմակերպվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Թուրքիայի կոմիտեի և Վանաձորի գրասենյակի կողմից:

 

Առաջին օրը՝ օգոստոսի 11-ին, ամառային դպրոցը սկսվեց մասնակիցների ծանոթացմամբ, մեկշաբաթյա ծրագրի ներկայացմամբ և ավարտվեց «Մյուս քաղաքը» ֆիլմի ցուցադրությամբ և ֆիլմի ռեժիսոր Նեֆին Դինչի հետ քննարկումներով:

 

Մեկշաբաթյա ամառային դպրոցի ընթացքում մասնակիցների համար կազմակերպված են տարբեր աշխատանքային հանդիպումներ, ֆիլմի ցուցադրումներ և խմբային աշխատանքներ:

 

Մասնակիցներից ընտրված խմբագրական կազմը կհրատարակի ամառային դպրոցի աշխատանքների վերաբերյալ ամենօրյա լրատու:

 

Յավաշ-կամաց ամառային դպրոցի վերջին նորություններին կարող եք հետեւել այստեղ՝ www.yavasgamats.org կամ twitter @yavasgamats.

 

«Յավաշ» նշանակում է «կամաց»: Առաջին Յավաշ-կամաց ամառային դպրոցը կազմակերպվել է 2005 թ-ին Անտակյայում երկու երկրների համալսարանների ուսանողների մասնակցությամբ:

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր