

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Գիտաժողովի նպատակն է ընդլայնել Հայաստանի և Թուրքիայի ակադեմիական հանրույթների միջև Հայաստան-Թուրքիա կարգավորման թեմայով երկխոսությունը՝ շեշտադրելով խնդրի մի շարք ասպեկտներ, ինչպիսիք են՝ քաղաքացիական հասարակության, հասարակական, տնտեսական, քաղաքական, մշակութային և լրատվական:
Գիտաժողովը կհյուրընկալի Հայաստան-Թուրքիա հարաբերություններով հետաքրքրված շուրջ 40 մասնակցի, այդ թվում՝ փորձագետներ, գիտնականներ, մամուլի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գիտաժողովի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց հետազոտությունները՝ ուղղված Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի տարբեր խնդիրների:
ՀՌԿԿ Հայաստանը առցանց կհրապարակի գիտաժողովի ընթացքում ներկայացված հետազոտությունները:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |