

ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Աշխատաժողովը տեղի կունենա Ստամբուլի 36-րդ միջազգային կինոփառատոնին զուգընթաց: ՀԹԿՊ-ն, հիմնադրվելով 2008թ.-ին, դարձավ առաջին մշակութային կամուրջը երկու երկրների միջև և այժմ էլ շարունակում է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով Հայաստանից, Թուրքիայից և Սփյուռքից կինոգործիչներին օժանդակելու միջոցով խթանել երկու երկրների միջև սերտ համագործակցությունն ու կապերը: Մինչ օրս ՀԹԿՊ-ն աջակցել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող 18 ֆիլմի ստեղծմանը, որոնցից 11-ը պատրաստ է, մյուս 5-ը՝ ընթացքի մեջ: Հիշատակված ֆիլմերից մեծ մասը հասանելի են հետևյալ հղմամբ:
Աշխատաժողովը ներառում է վերապատրաստման դասընթացներ, կինոնախագծերի ներկայացում և գործնական հանդիպումներ: Ընտրված 10 մասնակցին կընձեռվի հնարավորություն իրենց հեղինակած նախագծերը ներկայացնելու միջազգային ժյուրիին:
Լավագույն նախագծին Եվրամիության կողմից կշնորհվի 7,500 եվրոյի չափով դրամական պարգեւ:
Աշխատաժողովի ընթացքում կցուցադրվի նաև ՀԹԿՊ-ի կողմից օժանդակություն ստացած մի քանի ֆիլմ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |