Եվրոպական միության նախաձեռնություն
Փուլ 1
Փուլ 2
Փուլ 2+
Փուլ 3
Ծրագիր » Ծրագրի մասին
Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 1-ին փուլ
19.05.2014
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում:

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև հավասարակշռված տեղեկատվություն ապահովելու միջոցով։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագիրը մեկնարկում է 2014 թ.-ի հունվարին, տևողությունն է տասնութ ամիս, ընդհանուր բյուջեն` երկու միլիոն Եվրո։

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հասարակությունների միջև փոխըմբռման մթնոլորտը բարելավող գործողություններ լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպման, հանրային լրագրության միջոցով։ Ծրագիրը նախատեսում է նաև արտագնա քննարկումներ, երիտասարդների համար կրթական միջոցառումներ, ճարտարապետների, արվեստի և գործարար ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններ, երկխոսություն և համագործակցություն խթանելու համար տրամադրվող նպատակային աջակցություն, գործարար և տնտեսական համագործակցության հեռանկարների հետազոտություն, հանրաճանաչ մարդկանց կողմից անցյալի քննարկումներ, ինչպես նաև` նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից մտքերի և կարծիքների փոխանակումներ։

Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին: Այս նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով` այդ կերպ նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը:

Ծրագրի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել [email protected] հասցեին:

Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մեկնարկը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Կայունության գործիք» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ  տեղեկատվություն ապահովելու միջոցով։


Ծրագիրը մեկնարկել է 2014 թ.-ի հունվարին, տևողությունն է տասնութ ամիս, ընդհանուր բյուջեն` երկու միլիոն Եվրո։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամըՀանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հասարակությունների միջև փոխըմբռման մթնոլորտը բարելավող գործողություններ լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպման, հանրային լրագրության միջոցով։ Ծրագիրը նախատեսում է նաև արտագնա քննարկումներ, երիտասարդների համար կրթական միջոցառումներ, ճարտարապետների, արվեստի և գործարար ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններ, երկխոսություն և համագործակցություն խթանելու համար տրամադրվող նպատակային աջակցություն, գործարար և տնտեսական համագործակցության հեռանկարների հետազոտություն,  հանրաճանաչ մարդկանց կողմից անցյալի քննարկումներ, ինչպես նաև` նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից մտքերի և կարծիքների փոխանակումներ։

Ծրագրի շրջանակներում անհատները և կազմակերպությունները հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով:  Դրամաշնորհների մրցույթը կհայտարարվի 2014թ. ապրիլ ամսվա ընթացքում:

Ծրագրի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով,  որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.
[email protected]

Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ

 «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության և խաղաղության ամրապնդման գործիքի» շրջանակներում: Ծրագրի երկրորդ փուլը հիմնված է 2014-2015թթ. իրականացված առաջին փուլի արդյունքների վրա:


Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծությանը: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է իրականացնել տնտեսական, մշակութային, կրթական և հանրային իրազեկման տարաբնույթ գործողություններ` ամրապնդելով հասարակության տարբեր խմբերի միջև տեղեկատվական հոսքերը, հաղորդակցությունը և կապերի հաստատումը։


Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագիրը մեկնարկել է 2016 թ.-ի ապրիլին, տևողությունն է տասնվեց ամիս, ընդհանուր բյուջեն` մեկ ու կես միլիոն եվրո։ 


Ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունները կիրականացվեն տարբեր ոլորտներում` գործարարության, քաղաքականության մշակման, մշակույթի, կրթության, մեդիայի և երիտասարդության ասպարեզներում: Ծրագիրը կտրամադրի ճանապարհորդական և կրթաթոշակների հնարավորություն հասարակության տարբեր խմբերի համար: Կիրականացվեն զանազան գործողություններ՝ այդ թվում. սեմինարներ և դասընթացներ երիտասարդների համար, ճարտարապետների և ձեռնարկատերերի փոխայցելություններ, գործարար և տնտեսական հնարավորությունների հետազոտություն, մեդիա հետազոտություն, ծրագրեր ուղղված գյուղատնտեսական գործարարության, երիտասարդության և համայնքային զարգացման խթանմանը, ինչպես նաև քաղաքականության մշակմանը: 


Ծրագրի կարևորագույն բաղադրիչն է համընդգրկունությունը, այն է` երկխոսության գործընթացում նոր դերակատարների ներգրավումը: Այս նպատակով կոնսորցիումը կշարունակի դրամաշնորհային աջակցության ծրագրային մասը՝, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց գաղափարները` այդ կերպ նպաստելով ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և ակնկալվող արդյունքների բազմապատկմանը: 


Ծրագրի արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել [email protected] հասցեով:

Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Թուրքիայի ութ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից։ Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Սիվիլիթաս հիմնադրամըՀանրային լրագրության ակումբըՏարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու ՔյուլթյուրըԹուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ)Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

Ծրագիրը Եվրոպական միության կողմից նախկինում աջակցություն ստացած ծրագրերի՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 1-ին փուլ»  և «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» տրամաբանական շարունակությունն է, որն իրականացվել է նույն կոնսորցիումի կողմից 2014-2015 և 2016-2018-ին, այսպիսով, այն կլրացնի կոնսորցիումի նախկինում ծավալած գործունեությանը։

Ծրագրի ընդհանուր նպատակն է պարարտ հող նախապատրաստել ընդարձակ քաղաքական զարգացումների և լայնածավալ միջամտությունների համար, որոնք կնպաստեն Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանն և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:

Ծրագիրը սկսվել է 2019-ի սեպտեմբերին և կտևի երկու տարի։

Ծրագրի նպատակն է՝

  • ընդլայնել այն մարդկանց շարքերը, որոնք կաջակցեն Հայաստան-Թուրքիա երկխոսությանը և կարգավորմանը՝ հիմնվելով գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցության վրա և երկխոսության գործընթացին նոր դերակատարներ ներգրավվելու միջոցով.
  • ուսումնասիրել և քարտեզագրել Հայաստան-Թուրքիա կարգավորմանը նպաստող բազմակողմանի գործողություները՝ Հայաստանում և Թուրքիայում պետական և ոչ պետական շահառուների, ինչպես նաև միջազգային դերակատարների արդյունավետ ներգրավվածության միջոցով։

Կոնսորցիումի անդամներն իրենց նպատակին հասնելու համար կիրականացնեն մի շարք փոքր կամ միջին չափի գործողություններ՝ թիրախավորելով հասարակության տարբեր շերտերին և բազմազան շահառուներին։ Կոնսորցիումը կհեշտացնի Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև փոխգործակցությունն ու երկխոսությունը, որը կհիմնվի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 1-ին փուլ» և «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագրերի շահառուների միջև ձևավորված հարաբերություների վրա, ինչպես նաև նոր դերակատարներ կներգրավի քաղաքացիական հասարակության, կանանց, երիտասարդական խմբերից կամ կազմակերպություններից, քաղաքական, կառավարական կառույցներից և գործարար համայնքից։

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» ծրագրի բաղադրիչները

 

«Մուշ գնահատման զեկույց ճարտարապետական մշակութային ժառանգության մասին»

Անադոլու Քյուլթյուրը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)-ն կիրականացնեն Մուշի տարածքում հայկական մշակութային ժառանգություն հանդիսացող հուշարձանների ներկայիս վիճակի մասին գիտական հավաքագրում, ռիսկերի գնահատում և դրանց գոյությունն երկարաձգելուն ուղղված քայլեր։ Այն իրականացվելու է դեպի Մուշ այցելությունների միջոցով՝ գնահատելու տարածքում գտնվող հայկական հուշարձանների ներկայիս վիճակը: Ի հավելումն այս ամենի, փորձագետների խումբը նաև կհավաքագրի շենքերի ներկայիս պայմանների վերաբերյալ ինֆորմացիան, շենքերի կրած վնասները, ինչպես նաև ճարտարապետական ծրագրերի միջոցով կթվայանացվի փլուզման ռիսկի տակ գտնվող կամ ճարտարապետական պլաններ չունեցող շենքերի չափումները։ Սա մեծապես կնպաստի տեղական և ազգային իշխանությունների հուշարձանների պահպանման ուղղությամբ ուշադրության բարձրացմանը, ինչպես նաև  շահագրգիռ կողմերին կտրամադրի համապատասխան և ճշգրիտ մեթոդաբանություն՝ գոյություն ունեցող և ապագա վերակառուցման ծրագրեր իրականացնելու համար։ Արդյունքներն ու առաջարկությունները կհավաքագրվեն «Մուշ գնահատման զեկույց ճարտարապետական մշակութային ժառանգության մասին» հրատարակությունում։

«Ենթադրամաշնորհների և այլ շահառուների հետագա աջակցություն»

ԵՀՀ-ն և կոնսորցիումը կտրամադրեն փոքր մասշտաբի աջակցություն, որպեսզի նպաստի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի նախկին փուլերի շրջանակում իրականացված ենթադրամաշնորհների և այլ կարևոր գործունեությունների և ծրագրային բաղադրիչների հետագա զարգացմանը: Սրա արդյունքում ամենաքիչը հինգ փոքր ծրագրեր աջակցություն կստանան։ Այս փոքր ծրագրերը կիրականացվեն «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի ենթադրամաշնորհառուների կամ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» այլ ծրագրերի շահառուների կողմից։ Սա կմեծացնի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի ընդհանուր ազդեցությունը և կընդլայնի շահակիցների և շահառուների շրջանակը։

«Մտածիր ապագայի մասին» միջոցառում

«Մտածիր ապագայի մասին» միջոցառումը նպատակ է հետապնդում հավաքելու «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շահառուներին և շահակիցներին Հայաստան-Թուրքիա երկխոսության ուղղությամբ ծրագրային հետագա նոր մտքերի փոխանակման համար, որին կաջակցեն Հայաստան-Թուրքիա երկխոսության նախաձեռնությունների տարբեր շահակիցները։ Այս միջոցառումը կհամախմբի Հայաստանից ու Թուրքիայից գործարարների, արվեստագետների, կինոռեժիսորների և գիտնականների, ճարտարապետների, քաղաքական վերլուծաբանների, լրագրողների և ուսուցիչների՝ քննարկելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։

«Ոչ պաշտոնական Track 15 դիվանագիտություն»

Ոչ պաշտոնական Track 1․5 դիվանագիտությունը մեկօրյա կլոր սեղան  քննարկում է, որը,  քաղաքականություն մշակողներին կներգրավվի Track 1.5 և Track 2 ոչ պաշտոնական դիվանագիտության մակարդակի բաց քննարկումներում, ինչն էլ կընդլայնի ծրագրի քաղաքականությունների վրա ազդեցությունը։ Այն կհամախմբի Հայաստանից և Թուրքիայից, տարածաշրջանի այլ երկրներից նախկին քաղաքական գործիչների, դիվանագետների, մարդասիրական կազմակերպություների ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների, գիտնականների։ Կլոր սեղան քննարկման արդյունքում կստեղծվի քաղքականությունների վերաբերյալ վերլուծական համառոտագրեր, որը կտրամադրվի Հայաստանում և Թուրքիայում գտնվող շահագրգիռ կողմերին։ Այն նաև համագործակցություն հարթակ կհանդիսանա ոչ պաշտոնական Track 1․5 դիվանագիտության մակարդակի մասնակիցների միջև։

2017-ին ԵՀՀ-ն «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում կազմակերպել էր նման «Track 1․5 դիվանագիտություն» միջոցառում «Տարածաշրջանային և ազգային անվտանգության զարգացումներ. Հայաստան-Թուրքիա հարաբերություններ» թեմայով։ Միջոցառման արդյունքում ստեղծվել է մեկ հրապարակված գիրք, որը ներկայացնում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող վերջին 25 տարիներին Հայաստանում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, ինչպես նաև` Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Չինաստանում ձևավորված ազգային անվտանգության մոտեցումները և հայեցակարգերը: 

«Ենթադրամաշնորհային բաղադրիչ»

Ենթադրամաշնորհային բաղադրիչը նպատակ ունի ավելի մեծ թվով շահառուների և շահակիցների ներգրավվել ծրագրի գործողություններում՝ապահովելով քաղաքացիական հասարակության ավելի մեծ շրջանակի ներգրավվածությունը։ Գործողությունը կաջակցի մի շարք ենթադրամաշնորհային ծրագրերի, որոնք կարող են ներառել կամ չներառել մյուս կողմին  (Հայաստանից կամ Թուրքիայից) և առաջարկել նոր (նորարարական) մտքեր, որոնք կխթանեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այն կարող է իր մեջ ներառել գաղափարներ, որոնք խթանում են տնտեսական և բիզնես համագործակցությունը, ինչպես նաև հաշմանդամների իրավունքների պաշտպանությանն ուղղված լավագույն փորձի փոխանակմանը։ Բոլոր ծրագրերը, որոնք աջակցություն կստանան, կառաջնորդվեն գենդերային հավասարության և ներառական մասնակցության սկզբունքներով։ Այս ծրագրերը կբարձրացնեն «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի և երկու երկրների միջև այլ  վստահության փոխամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների ազդեցությունն և տեսանելիությունը։

 

Օրացույց
Մարտ
2020
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր
Հայաստան-Թուրքիա անդրադարձներ