Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Երկխոսություն արվեստի լեզվով
01.08.2014
Հայաստան, Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր, Հանրային լրագրության ակումբ
Մասնակցեք «Նկարիչների փոխայցելություններ» ծրագրին և դուք հնարավորություն կունենաք հանդիպել հարևան երկրից ժամանած նկարիչների, միասին ստեղծագործել ինչպես նաև մասնակիցը լինել կազմակերպվելիք վարպետաց դասընթացներին: Նախագծի առաջին փուլը՝ այց դեպի Հայաստան, տեղի կունենա 2014թ. սեպտեմբերի 1-8, իսկ Թուրքիա այցելությունը՝ 2014-ի հոկտեմբերի առաջին շաբաթը:

Նախագծի մասնակից նկարիչների համար կկազմակերպվեն այցելություններ Հայաստանի և Թուրքիայի հայտնի արվեստի կենտրոններ, ցուցահանդեսներ, կրթական հաստատություններ:

 

Այցելությունների ընթացքում Հայաստանում և Թուրքիայում կկազմակերպվեն նաև քննարկումներ ժամանակակից արվեստում առկա միտումների, խնդիրների և միջավայրի վերաբերյալ:

 

Բացօթյա արվեստանոց-միջոցառումների ընթացքում ստեղծված նկարները կզետեղվեն ծրագրի շրջանակներում տպագրվելիք 2015 թվականի օրացույց-կատալոգում:

 

Այցելություններից յուրաքանչյուրը կտևի 8 օր:

 

Յուրաքանչյուր երկրից  հինգ մասնակցից բազկացած խումբը (մեկ մենթոր չորս ուսանող/երիտասարդ նկարիչ) կընտրվի բաց մրցույթով՝ դիմումների հիման վրա:

 

Հետաքրքր՞եց, ուրեմն դիմեք նախագծին՝ լրացնելով առցանց դիմում-հայտը՝ հետևելով այս հղմանը:

 

Դիմումները լրացնելու վերջնաժամկետն է 2014թ. հուլիսի 25-ը: 

 

«Նկարիչների փոխայցելություններ» նախագիծն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

 

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր